Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
14.01.2006 - 6. ԻԱԿ-ն ընդդեմ Լուկաշինի գյուղապետարանի
2005թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը դիմել էր Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի գյուղապետ պարոն Մկրտումյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. - 2005թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության եւ վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները: - Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները: - Ի՞նչ գնով են դրանք հատկացվել: Լուկաշինի գյուղապետարանը հարցումը թողեց անպատասխան:...
10.01.2006 - 5. ԻԱԿ-ն ընդդեմ Ապարանի քաղաքապետարանի
16.09.2005թ. ԻԱԿ Արագածոտնի մարզային իրավաբանը հարցում է ուղարկել Ապարանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. • 2005թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության եւ վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները, • Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները, • Ի՞նչ գնով են դրանք հատկացվել: Ապարանի քաղաքապետարանը հարցումը թողել է անպատասխան: Այնուհետեւ, 22.12.2005թ. կրկնակի...
22.12.2005 - 4. ԻԱԿ-ն ընդդեմ Արարատի մարզպետարանի
16.09.2005թ. ԻԱԿ Արարատի մարզի մարզային իրավաբանը հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին` խնդրելով տրամադրել 2005թ. 1-2-րդ եռամսյակների ընթացքում մարզպետի ընդունած որոշումների պատճենները: 03.10.2005թ. թվագրված պատասխանով Արարատի մարզպետը հրաժարվեց տրամադրել պահանջվող տեղեկատվությունը` նշելով, որ հարցումը պարունակում է հաշվետվության կամ վերահսկողության պահանջի տարր, եւ տեղեկատվությունը կտրամադրվի, եթե ներկայացվի իրավական ակտի կոնկրետ նշում: 28.10.2005թ. ԻԱԿ մարզային...
16.11.2005 - 3. ԻԱԿ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. • 2005թ. 2-րդ եռամսյակի ընթացքում Գյումրի քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները, • 2005թ. բյուջեի պատճենը, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի համար: Հարցմանն ի պատասխան` Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար պարոն Ա. Մազմանյանը հարցումն ուղարկելով 15 օր անց`...
11.11.2005 - 2. ԻԱԿ-ն ընդդեմ Աբովյանի քաղաքապետարանի
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Աբովյանի քաղաքապետ Կ. Իսրայելյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. 1. 2005թ. 2-րդ եռամսյակի ընթացքում Աբովյան քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները, 2. 2005թ. բյուջեի պատճենը, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի համար: Աբովյանի քաղաքապետ Կ. Իսրայելյանը անպատասխան է թողել հարցումը, եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Ռոբերտ...
18.08.2005 - 1. ԻԱԿ-ն ընդդեմ Գյումրու “Բեռլին” մոր եւ մանկան կենտրոն պոլիկլինիկա ՓԲԸ-ի
Գյումրի քաղաքի բնակիչ Մարտիրոս Կարապետյանը 2005թ. հուլիսի 25-ին տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել էր Գյումրու «Բեռլին» մոր եւ մանկան կենտրոն պոլիկլինիկա ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Ալթունյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը` խնդրելով տրամադրել. - ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2001-2005թթ. պոլիկլինիկային հատկացված կինեզոլոգի հաստիքի առկայության մասին տեղեկատվություն, - աշխատանքային պայմանագրի օրինակը, - հաստիքների կրճատման պատճառով իրեն...