Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

10.11.2015 - 50. ԻԱԿ-ի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան ԻԱԿ-ն ընդդեմ Կադաստրի գործով

2015թ.-ի հոկտեմբերի 16-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարանին` վիճարկելով "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը:

30.09.2015 - 49. Աշոտ Եղիազարյանն ընդդեմ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի

2015թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը ԻԱԿ-ի աջակցությամբ ԲՈՀ-ի անգործությունը (օրենքով սահմանված ժամկետում պատասխան չտրամադրելը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան:

17.02.2015 - 48. Արման Սուլեյմանյանն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի

2014թ.-ի դեկտեմբերի 30-ին լրագրող Արման Սուլեյմանյան ԻԱԿ-ի աջակցությամբ դատարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորների) գործողություններին իրավական գնահատական տալու համար:

16.02.2015 - 47. ԻԱԿ-ն ընդդեմ Մեծամորի քաղաքապետարանի

2015թ.-ի փետրվարի 13-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան Մեծամորի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումով:

16.02.2015 - 46. ԻԱԿ-ն ընդդեմ Նոյեմբերյանի քաղաքապետարանի

2015թ.-ի փետրվարի 13-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան Նոյեմբերյանի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումով:

15.02.2015 - 45. ԻԱԿ-ն ընդդեմ Ջերմուկի քաղաքապետարանի

2015թ.-ի փետրվարի 13-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան Ջերմուկի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումով: