Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

08.07.2009 - 18. ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետի եւ գյուղապետարանի

ՀՀ վարչական դատարանն առաջին անգամ վարչական պատասխանատվության` տուգանքի ենթարկեց պաշտոնյային` անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար:

03.07.2009 - 17. ԻԱԿ-ն ընդդեմ Լենուղու գյուղապետի եւ գյուղապետարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ.-ի փետրվարի 3-ին դիմել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ղեկավարին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճենը, 2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները: ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան: Ուստի, 2009թ.-ի ապրիլի 1-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան` Լենուղու գյուղապետարանին տեղեկատվություն տրամադրել...

03.07.2009 - 16. ԻԱԿ-ն ընդդեմ Տալվորիկի գյուղապետի եւ գյուղապետարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ.-ի փետրվարի 3-ին դիմել էր Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճեն, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը, 2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները: ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան: Արդյունքում, 2009թ.-ի մարտի 31-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ վարչական դատարան` Տալվորիկի...

19.06.2009 - 15. ԻԱԿ-ն ընդդեմ "Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. փետրվարի 27-ին “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ին հարցում էր ուղարկում` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 եւ 2008թթ.-ին որքա՞ն գումար է կազմել: 2. ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ.-ին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության եւ...

18.06.2009 - 14. ԻԱԿ-ն ընդդեմ Բջնիի գյուղապետի եւ գյուղապետարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 11.02.2009թ.-ին դիմել էր Կոտայքի մարզի Բջնի համայնքի ղեկավարին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. Բջնի համայնքի 2008թ. բյուջեի պատճենը: 2. Բջնի համայնքի 2008թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Սակայն ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան: Արդյունքում, 2009թ.-ի մարտի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն տրամադրել պարտադրելու եւ վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան`...

20.05.2009 - 13. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի դատավորի որոշման

2009թ.-ի ապրիլի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի` տեղեկատվություն տրամադրելու եւ Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներով: Վարչական դատարանը Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով մերժել էր այն պատճառաբանությամբ, թե հասարակական կազմակերպությունը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Վարչական դատարան դիմելու իրավունք չունի: Ուստի,...