Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

04.05.2009 - ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը որոշել է վճռաբեկ բողոքի օգնությամբ ի վերջո լուծել տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: ՀՀ վարչական դատարանում քննված ԻԱԿ-ի կողմից հարուցված տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքի 4 գործի դեպքում դատարանը մերժել է տեղեկատվություն չտրամադրած պաշտոնյային վարչական տուգանքի ենթարկելու պահանջը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ.-ի ապրիլի 16-ին նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով...

13.02.2009 - Քաղաքացի Ա. Զեյնալյանն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի

2008թ.-ի օգոստոսի 4-ին ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղղել ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին` խնդրելով 2008թ.-ի օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում անցկացված զանգվածային հրապարակային միջոցառման եւ դրան հաջորդած երթի վերաբերյալ տեղեկատվություն: Սակայն, ՀՀ ԿԱ ԱԱԾ-ից պատասխան չի ստացել: Ուստի, Ա. Զեյնալյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի` տեղեկատվության...

11.02.2009 - Քաղաքացի Ա. Զեյնալյանն ընդդեմ ՀՀ ԱԳՆ-ի

ՀՀ վարչական դատարանը 2009 թվականի հունվարի 8-ին կայացրած վճռով ճանաչեց քաղաքացու տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, սակայն մերժեց տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը:

05.02.2009 - Քաղաքացի Ա. Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ Ոստիկանության

2009 հունվարի 8-ին ՀՀ վարչական դատարանը հերթական անգամ վերականգնեց քաղաքացու տեղեկատվության ազատության խախտված իրավունքը:

04.02.2009 - Քաղաքացի Ա. Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի

2008թ.-ի նոյեմբերի 10-ին ՀՀ քաղաքացիներ Արտակ Զեյնալյանը եւ Արայիկ Ղազարյանը ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանին վարչական բողոք են ներկայացրել` ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի 02.09.2008թ.-ի ԴԴ9-46091 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Բողոքի էությունը հետեւյալն է. ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվել է ՎԴ/5445/05/08 գործը, որով կողմեր են հանդիսացել "Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը" և ՀՀ Երեւան քաղաքի քաղաքապետը կամ նրա...

27.01.2009 - 12. ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Նորքի թաղապետի եւ թաղապետարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2008թ. օգոստոսի 1-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Նոր Նորքի թաղային համայնքին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. Նոր Նորք համայնքին սեփականության իրավունքով քանի ՞ բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քանի ՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները: 2. Խնդրում ենք հայտնել այդ բնակարանների հասցեները: 3. Նոր Նորքի թաղապետարանը...