Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

15.10.2008 Ինչո՞ւ էր հուզվել փաստաբանը

Այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ «Ինֆորմաիցայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության` Հրազդանի քաղաքապետարանի դեմ ներկայացրած հայցի նախնական քննությունը: Հիշեցնենք, որ հայցադիմումով կազմակերպությունը պահանջում է տրամադրել 2007 թվականի 2-րդ եռամսյակում Հրազդանի ավագանու ընդունած որոշումների պատճեները, վճարել 50.000 դրամ տույժ տեղեկատվություն չտրամադրելու համար եւ քաղաքապետարանին պարտադրել կայացրած որոշումները փակցնել քաղաքի մարդաշատ վայրերում: Պատասխանող...

23.09.2008 Ինֆորմացիայի ազատությունը` 5 տարի անց

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցազրույցը «Ա1+» կայքին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ուղիղ 5 տարի առաջ` 2003 թ սեպտեմբերի 23-ին, սակայն այսօր շատ պետական կառույցներ դեռեւս չեն ցանկանում բաց աշխատել: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց, որ պաշտոնյաները հաճախ հրաժարվում են ինֆորմացիա տրամադրել` ասելով, որ կառավարությունը մինչ օրս ինֆորմացիայի տրամադրման ընթացակարգի...

04.08.2008 Հավաքիր ՀԴՄ կտրոն, ստացիր բոնուս

Հուլիսից 1-ից շահում են բոլոր ՀԴՄ կտրոնները` անկախ վիճակահանության արդյունքներից: Հուլիսից մինչեւ սեպտեմբեր բոնուսներ կտրամադրվեն ապրիլ, մայիս, հունիս ամիսների կտրոնների համար: Բոնուս գումարների չափերը տարբեր են` 2500 դրամից մինչեւ 200.000 դրամ` կախված կտորնների քանակից եւ նրանց համագումարի արդյունքում ստացված գումարից: Կտրոնների նվազագույն խմբաքանակը 50-ն է, իսկ առավելագույնը` 1000 կտրոն, որոնցում արտացոլված ընդհանուր գումարը կկազմի նվազագույնը 100 հազար, առավելագույնը` 6 մլն դրամ:...

15.07.2008 Հայաստանում էլեկտրոնային լրատվամիջոցներով ՏԱ իրավունքի իրականացումը

Գրիգոր Ստեփանյան ՀՀ իրավաբանների միության անդամ Տեղեկատվական գլոբալ հոսքերի դարում տեղեկատվության ազատության ապահովման գործընթացն այլևս չի կարող դասվել արտառոց երևույթների շարքին: Մարդկային զարգացման այս ժամանակաշրջանում տեղեկատվություն փնտրելու, ստանալու, փոխանցելու, փոխանակելու պահանջը հանդես է գալիս որպես մարդու բնական և անօտարելի պահանջ: Աշխարհի ավելի քան 80 երկրներ արդեն իսկ ընդունել են տեղեկատվության ազատության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր, մնացածն էլ գտնվում են այդ...

14.07.2008 Բնակչի հայցը բավարարվել է

Արման Ղարիբյան Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչ Արմինե Առաքելյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասությունների դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ «Կենտրոն» համատիրության` պահանջելով փաստել համատիրության ստեղծման օրինականությունը եւ ներկայացնել անցյալ 4 տարիների գործունեության հաշվետվությունը: Արմինե Առաքելյանը դեռեւս 2007 թվականի ապրիլին նամակով դիմել էր «Կենտրոն» համատիրությանը` խնդրելով ներկայացնել համատիրության ստեղծման օրինականությունը...

01.07.2008 Համայնքապետերին ստիպում են հրապարակային աշխատել

Գրիշա Բալասանյան « Առավոտ » օրաթերթ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ այս տարվանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է «Տեղյակ լինելու իրավունք» ծրագիրը: Արդեն 70 տեղեկատվական ցուցանակներ փակցվել են Հայաստանի մարզերի շուրջ 8 գյուղական եւ 9 քաղաքային համայնքներում: Մինչեւ տարվա վերջ եւս 20 համայնք մաս կկազմի այս ծրագրին: Նպատակն է տեղաբնակների համար ստեղծել հնարավորություն եւ պայմաններ՝ հանրային նշանակություն ունեցող տեղեկատվությանը...