Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

27.07.2006 Տեղեկատվության աղբյուրի գաղտնիության իրավունք

Շուշան Դոյդոյան, բ.գ.թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Լրագրող-տեղեկատվության աղբյուր հարաբերությունները կարելի է համեմատել  խոստովանահայր-խոստովանող հարաբերությունների հետ, երբ մի կողմը պարտավորվում է երբեք չբացահայտել իրեն հայտնի դարձած տեղեկությունները եւ տեղեկություն տրամադրողի ինքնությունը։ Տեղեկատվության աղբյուրի բացահայտման հարցը եւ՛ էթիկական, եւ՛ իրավական ոլորտում է. այն նախեւառաջ լրագրողի բարոյական պարտավորությունն է՝ հարգել...

27.07.2006 Առեւտրային գովազդի իրավական կարգավորումը Հայաստանում

Շուշան Դոյդոյան, բ.գ.թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Գովազդը Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) եկամտի հիմնական աղբյուրն է, ուստիեւ կարեւոր է առեւտրային գովազդի իրավական կարգավորման հիմնահարցերի քննարկումը ԶԼՄ-ների ֆինանսական անկախության ապահովման նպատակով։ Գիտակցելով ԶԼՄ-ների գոյության համար գովազդի կենսական նշանակությունը` գովազդատուն կարող է գովազդի միջոցով ուղղակի եւ անուղղակի գրաքննություն իրականացնել ԶԼՄ-ների վրա, ազդել...

06.06.2006 Տեղեկություն ստանալու իրավունքը Նյու Յորք նահանգում

Հարցազրույց ԱՄՆ-ի Նյու Յորք Նահանգի Բաց կառավարության հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ֆրիմանի հետ։   Հարցազրույցը վարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Մանչեսթր, Մայիսի 23, 2006թ: Շ.Դ. - Ինչո՞վ է օգտակար ՏԱ մասին ակտը քաղաքացու համար։ Ռ.Ֆ. - Այս ակտի շնորհիվ մարդիկ կարողանում են օգտվել իրենց բոլոր մյուս իրավունքներից։ Բերեմ մի քանի օրինակ։ Ծնողները ցանկանում են իմանալ` իրենց երեխաների...

01.06.2006 Դատավարություններ` այլեւս առանց ռեպլիկների

Անահիտ Ստեփանյան «Դատաիրավական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում  2005թ.-ին ՀՀ մի շարք դատարաններում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ներդրվեցին ձայնագրման (SRS-Femida) համակարգեր, որոնց միջոցով կատարվում են դատական նիստերի արձանագրություններ նախկին ձեռագիր արձանագրման փոխարեն : Դատավարությունների ձայնագրառման համակարգերի կիրառումը լայնորեն տարածված է Արեւմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ այլն: ՀՀ արդարադատության...

11.04.2006 Իմացեք` ինչ եք ուտում

Պապին Մուրադյան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ Հաճախ ամենահամեղ սննդամթերքի տուփը գցելիս ենք միայն նկատում, որ քիչ առաջ մեծ ախորժակով ճաշակած ուտելիքը ժամկետնանց էր: Երևանի կենտրոնի 10 խանութներում կատարած մեր դիտարկումները ցույց տվեցին, որ բոլորում էլ վաճառվում է ժամկետնանց սնունդ: Եվ եթե սպառողն ուշադիր չէ, ապա ճաշը պղպղեղով համեմելու փոխարեն կարող է հող ճաշակել : «Մեր օգնությանը դիմած սպառողների մեծ մասը տուժում  է...

20.03.2006 Պետական գաղտնիքի իրավական կարգավորումը ՀՀ-ում

Շուշան Դոյդոյան Այսօր հատկապես կարեւորվում է այս հարցի ուսումնասիրությունը, քանի որ կառավարություններն ավելի հաճախ են դիմում ազգային անվտանգության շահին` լրագրողների խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքների սահմանափակումները հիմնավորելու նպատակով։ Ամերիկյան լրագրողները բազմիցս իրենց բողոքի ձայն են բարձրացրել նախագահ Բուշի կողմից Հայրենասիրության ակտի ստորագրման փաստի առիթով, որը լրջորեն սահմանափակում է լրագրողների խոսքի ազատության իրավունքը ԱՄՆ-ում` արգելելով լուսաբանել ազգային...