Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

01.02.2006 Մարզպետների գաղտնի որոշումները

Հասմիկ Մկրտչյան Տեղեկագիր 16 2003-2005թթ. ընթացքում Հայաստանի բոլոր մարզպետարաններում պատրաստվեցին ինտերնետային էջեր` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Դրանց նպատակն էր մարզային բնակչությանը հնարավորություն տալ արագ եւ հեշտությամբ տեղեկատվություն ստանալ իրենց մարզպետարանի գործունեության մասին ( www.region.am ): Այս երեք տարիների ընթացքում համակարգի վրա ծախսվել է մոտ 600.000 ԱՄՆ դոլար գումար: Իսկ թե ինչպիսին են նման ծախսատար համակարգի գործունեության...

01.02.2006 Գործադիր իշխանություն - հանրություն երկխոսության ճանապարհին

Անահիտ Ստեփանյան Տեղեկագիր 16 Կառավարության աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է նրա թափանցիկությամբ, հաշվետու եւ բաց լինելով, որն էլ իր հերթին նպաստում է գործադիր իշխանություն-շարքային քաղաքացիներ կապի ամրապնդմանը: Այս յուրատեսակ երկխոսության արդյունքում էլ կազմավորվում է հանրության մասնակցային եւ վերահսկողական ինստիտուտը, որի առկայությամբ կառավարության եւ նրա ստորաբաժանումների աշխատանքները դառնում են հասցեական: Այստեղ թերեւս պետք է առանձնահատուկ նշել տեղեկատվության...

01.12.2005 Արդարացված տարանջատում. Սպասարկու, անունդ հասարակայնության հետ կապերի պատասխանատու է

Ռուզան Մինասյան Տեղեկագիր 15    Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2004թ. մայիսի 6-ին հավանություն տվեց  հանրապետական գործադիր  մարմինների հասարակայնության հետ կապերի ղեկավարի եւ մամուլի քարտուղարի օրինակելի կանոնադրությանն ու գործառույթներին: Վարչապետը ստորագրեց մայիսի 21-ին «մայիսի 6-ի N17 նիստի արձանագրային որոշումը» եւ հանձնարարվեց հանրապետական  գործադիր մարմինների ղեկավարներին վերոնշյալ  պատասխանատուների իրավասությունները...

01.12.2005 Տեղեկատվության ազատությունը Գեղարքունիքի մարզում

Պապին Մուրադյան, Գեղարքունիքի մարզ Տեղեկագիր 15  Հինգ քաղաք եւ ութսունյոթ գյուղ ունեցող Գեղարքունիքի մարզն ունի հինգ տեղական լրատվության միջոց` երկու թերթ («Գեղամա աշխարհ»-ը խմբագրի հիվանդության պատճառով մայիսից չի գործում, սակայն արդեն նշանակվել է նոր խմբագիր եւ շուտով թերթը կտպագրվի), երեք հեռուստաընկերություն: Էլեկտրոնային լրատվամիջոցի մյուս տեսակը` ռադիոն, այս մարզում բացակայում է  (ինչպես գրեթե բոլոր մարզերում): Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքներում ԶԼՄ չկա...

01.10.2005 Տեղեկատվության տրամադրման արհեստական խոչընդոտ

Արթուր Հովհաննիսյան Տեղեկագիր 14   Հայաստանում տեղեկություններ ստանալու ազատությունը կամ իրավունքը տրված է… Սակայն հասարակության սոցիալապես անապահով մասի, այսինքն` մեծամասնության համար, նշված ազատությունը արհեստական խոչընդոտով, ըստ էության, սահմանափակված է, հետեւաբար ձեւական բնույթ ունի: Ի՞նչ նկատի ունենք… Թվում էր, թե 2003թ. նոյեմբերի 15-ից, երբ ուժի մեջ մտավ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, Հայաստանում տեղեկատվության մատչելիության հետ կապված խնդիր չպետք է...

01.10.2005 Անվանումը` հուսադրող, գործառույթը`...

Արարատ Դավթյան, Կարլեն Ասլանյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ Տեղեկագիր 14  Շուրջ մեկ տարի է` կառավարության 3-րդ շենքի առաջին հարկում գործում է Տեղեկատվական կենտրոնը (ՏԿ), որը, սակայն, ինչպես ցույց են տալիս մեր դիտարկումները, իր գործառույթներն իրականացնում է թերի: Շենքում տեղակայված 7 նախարարությունները եւ Ազգային վիճակագրական ծառայությունն այստեղ ունեն ներկայացուցիչներ, որոնք հիմնականում քաղաքացուն ուղղորդում են, թե տվյալ խնդրով կոնկրետ ուր գնա, ոչ թե տալիս են...