Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

02.07.2013 Հայաստանի ամենադանդաղ գործող գերատեսչությունները

2013թ.-ին ԻԱԿ-ն ամենաձգձգված պատասխանը ստացել է ՀՀ Ազգային ժողովից: ԻԱԿ-ը 2012թ.-ի նոյեմբերի 22-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ ԱԺ նախագահի կարգադրությունների վերաբերյալ: ԱԺ-ն թերի պատասխան տրամադրեց հարցումն ուղարկելուց ավելի քան 3 ամիս հետո:

18.04.2013 ՀՀ Նախագահի աշխատակազմը 500 մլն ՀՀ դրամ է հատկացրել 31 հասարակական կազմակերպության

Զարգացում եւ ինտեգրացիա ՀԿ-ն 2011-2012թ.թ.-ին ֆինանսավորվել է 6 անգամ` ընդհանուր 74 միլիոն 978 հազար ՀՀ դրամ գումարի չափով։

10.04.2013 Պետական մարմինները 30 հազարից ավել էլեկտրոնային հարցում-դիմումներ են ստացել

2012թ.-ին ՀՀ նախարարությունները ստացել են 28 հազար 902, իսկ մարզպետարանները` 3 հազար 629 էլեկտրոնային հարցում եւ դիմում:

21.11.2012 Տեղեկատվության ազատության հանձնակատար

Արդեն 9 տարի է՝ գործում է "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը, որը համարվել է Եվրոպայի՝ ՏԱ ոլորտի վերաբերյալ 10 լավագույն օրենքներից մեկը, տեղեկատվության ազատության մասին աշխարհի լավագույն օրենքներից մեկը: Սակայն ոլորտի լավագույն օրենքներից մեկն ունեցող երկիրը դեռևս չունի տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման համար պատասխանատու պաշտոնյա՝ ՏԱ հանձնակատար:

03.04.2012 Ինտերնետային հանրային կապեր

Ինտերնետը ստեղծեց "հասարակություն", որը իր պահանջարկներով և բնույթով արմատորեն տարբերվում է այն հասարակությունից, որի հետ ավանդաբար սովոր էին աշխատել հանրային կապերի մասնագետները: Ու չնայած բիզնես և քաղաքական շրժանակներում այսօր արդեն շատերը հասկացնել են ինտերնետի նշանակությունը, բայց չեն սերտել ինտենետի հետ վարվելու օրենքները. դա կարևոր է:

29.03.2012 Կուսակցությունները` տեղեկատվություն տնօրինող

Պարտավո՞ր են արդյոք կուսակցությունները աշխատել հրապարակային, պարտավո՞ր են արդյոք սեփական նախաձեռնությամբ հրապարակել կամ պահանջի դեպքում տրամադրել տեղեկություններ իրենց և իրենց գործունեության մասին: