Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

27.10.2010 Տեղեկատվության ազատության ապահովումը ՀՀ դատախազության ինտերնետային կայքում

ՀՀ դատախազության ինտերնետային կայքը գործում է 2005 թվականից, իսկ 2010թ. այն նորացվել եւ փոփոխվել է` կատարելագործելով տեղեկատվության տրամադրման եւ կայքի անվտանգության մեխանիզմները:

31.08.2010 Տեղեկատվության ազատությունը Հայաստանի ազգային արխիվում

Տեղեկատվության ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տրամադրելու հետ կապված հիմնական հարաբերությունները Հայաստանում կարգավորվում են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով: Սակայն կան մարմիններ, որոնք, հանդիսանալով տեղեկատվություն տնօրինող, առաջնորդվում են ոչ այնքան վերոնշյալ օրենքի դրույթներով, այլ տվյալ մարմնի գործունեությունը կարգավորող իրավական ակտերով: Այդպիսի մարմիններից է “Հայաստանի ազգային արխիվ” ՊՈԱԿ-ը: Հայաստանի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման...

04.06.2010 Ստորագրում ենք համակարգչով

Այսօր մեր հանրապետությունում 800-ից ավելի մարդ օգտագործում է էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային ստորագրությունը պատահական ընտրված թվերի եւ տառերի խումբ է, որը փոխարինում է սովորական ստորագրությանը: Այն անձին հնարավորություն է տալիս ստորագրելու փաստաթղթեր` անկախ իր գտնվելու վայրից:

19.05.2010 Տեղեկատվական կրպակներ` Երեւանի դատարաններում

2009թ. հոկտեմբերից Երեւանում գործող բոլոր դատարաններում տեղադրվել են “Դատալեքս” հանրային տեղեկատվական կրպակներ: “Դատալեքս” բառի մեջ օգտագործված են հայերեն դատարան բառը եւ լատիներեն “lex” /օրենք/ բառը: Այս համակարգը հնարավորություն է տալիս ստանալու տեղեկատվություն դատարաններում ընթացող դատավարությունների, գործի եւ դահլիճի համարների, գործը դատարան մուտքագրելու ժամանակի, վարույթ ընդունելու օրվա, ամսաթվի, դատավորի եւ կողմերի մասին:  Մինչ տարեվերջ նման տեղեկատվական կրպակներ նախատեսվում...

09.03.2010 Հարկային տեղեկատվության որոնման հետքերով

Գայանե Պապյան “Որպես փորձառու հաշվապահ` ինձ համար հեշտ է”,- ասում է տիկին Գոհարը, ով արդեն 20 տարի հաշվապահ է, աշխատում և աշխատանքային փորձով է համոզվել, որ հարկատուն ինքը պետք է հետաքրքրվի, փորփրի ու գտնի անհրաժեշտ տեղեկությունը: “Այդ ամենն իր ուսերի վրա է: Հարկայինին ինչ,  կասի` ես հանել եմ օրենքը, դու պարտավոր էիր իմանալ”,- ասում է նա և որպես օրինակ բերում իր հետ պատահած բազմաթիվ դեպքերը, երբ վկա է եղել` ինչպես է հարկային ծառայողը հարկատուին ասում` իմանայիր, ո՞վ է մեղավոր: Օրենքը...

01.02.2010 ԻԱԿ-ը կարողացավ անիվը տեղից շարժել

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր (2003թ.) իրականացնում է ուսուցումներ հասարակության ամենատարբեր խմբերի հետ։ Անցած 7 տարիների ընթացքում ԻԱԿ-ի կազմակերպած դասընթացների շնորհիվ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ գիտելիք եւ հմտություն է ստացել 6 հազարից ավելի մարդ։ Միայն 2008թ. ապրիլից մինչ 2010թ. հունվարի 1-ը Կենտրոնի կազմակերպած ուսուցումների շնորհիվ, որոնք իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ...