Հրապարակումներ
Հոդվածներ
08.10.2009 Հանդես եկեք նախաձեռնությամբ…
Տեղեկատվություն ստանալու ճանապարհին երբեմն հանդիպում են իրավական ակտեր, որոնք, սահմանում են տեղեկություն ստանալու այլ պայմաններ, քան նախատեսված է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով:
02.10.2009 Հրապարակայնություն` ինտերնետո՞վ, թե՞ ավանդական ճանապարհով
Ամեն տարի օգոստոսին բուհերի պատերին փակցնում են այն դիմորդների անունները, որոնք ընդունվել են տվյալ ուսումնական հասատատություն: Օգոստոսի 1-ի կեսօրից հանրապետության պետական բուհերում հրապարակվեցին ընդունելության մրցույթի արդյունքները։ Սակայն եղան մարդիկ, մասնավորապես Երեւանի պետական տնտեսագիտական բուհի դիմորդները, ովքեր միայն 3-4 օր անց կարողացան տեղեկատվություն ստանալ, թե արդյոք իրենք ընդուվել են բուհ, թե ոչ: Պատճառը մեկն էր. տեղեկատվությունը “գողացել” էին: Ցուցակ կարդացող դիմորդների մեջ...
28.09.2009 Հրապարակայնությունը ՀՀ կառավարության օրակարգում է
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությանը, որը 2003թ.-ից ի վեր «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ներկաներին եւ խոսել է տեղեկատվության ազատության հիմնախնդիրների մասին։ Ըստ կառավարության ղեկավարի...
04.08.2009 Այս վճռին մենք սպասել ենք 5.5 տարի
Հարցազրույց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ:
28.07.2009 Տեղեկատվություն բանակից. ո՞ւմ դիմել, ո՞ւր գնալ
“Ո՞ւր տարան էրեխուս”, “տեսնես` ո՞ր զորամաս գնաց, ո՞նց ա ծառայությունը”, “ո՞նց կարող ենք էրեխուն տեսնել” ու նմանատիպ շատ հարցեր են առաջանում նորակոչիկների ընտանիքների անդամների մոտ: Ինչպե՞ս կամ ումի՞ց կարելի է ստանալ այս հարցերի պատասխանները:
27.07.2009 Աշտարակի քաղաքապետի մոլորեցնող հաշվետվությունը
Օրեր առաջ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը 2009 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը ներկայացրեց քաղաքացիներին եւ ավագանու անդամներին: Չանդրադառնալով հաշվետվության մանրամասներին, նշենք միայն, որ քաղաքապետը հաշվետվությունը ներկայացնելիս մի տեսակ զարմացած էր: