Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

27.07.2009 Աշտարակի քաղաքապետի մոլորեցնող հաշվետվությունը

Օրեր առաջ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը 2009 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը ներկայացրեց քաղաքացիներին եւ ավագանու անդամներին: Չանդրադառնալով հաշվետվության մանրամասներին, նշենք միայն, որ քաղաքապետը հաշվետվությունը ներկայացնելիս մի տեսակ զարմացած էր:

10.07.2009 Օրենք են գրել` ձեռքը կրակն ընկել

2007թ. ապրիլին ԱԺ-ն ընդունել է մի օրենք` “Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին”, որի համաձայն պետք է ստեղծվեր www.lraber.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որտեղ պետք է տեղադրվեին օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված հրապարակային ծանուցում պահանջող հայտարարությունները: Օրենքի համաձայն “Հրապարակային ծանուցումների պաշտոնական խնտերնետային կայքի վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են “Գնումների մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով...

04.07.2009 Համակարգիչների կամայական գները մաքսայինում

Մեզանից շատերին է հավանաբար հայտնի, որ Հայաստանում համակարգիչների եւ համակարգչային սարքավորումների գները, որպես կանոն, ավելի բարձր են, քան այլ երկրներում: Սրանում համոզվելու համար բավական է մտնել որեւէ էլեկտրոնային խանութ, կամ հարցնել մեր ծանոթներին եւ ազգականներին, ովքեր նոր են վերադարձել արտասահմանից` իրենց հետ բերելով որեւէ համակարգչային տեխնիկա: Գների տարբերությունները տեսնելիս անմիջապես սկսում ես մեղադրել համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող հայկական ընկերություններին: Խնդրին...

02.07.2009 Համայնքային կառավարում էլեկտրոնային միջոցներով

Մինչեւ 2009թ.-ի հոկտեմբերի 1-ը Հայաստանի 217 տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին թղթաշրջանառությունը եւ հասարակության հետ կապն իրականացվելու է էլեկտրոնային ձեւով` “Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ” ծրագրով: Այս համակարգն էլեկտրոնային կառավարման ծրագիր է` նախատեսված Հայաստանի բոլոր քաղաքային, գյուղական եւ թաղային համայնքների համար: Ծրագրի ներդրման առաջին փուլում նախատեսվել էր ներգրավել բոլոր քաղաքային, թաղային համայնքները եւ առավել խոշոր գյուղական համայնքները`...

23.06.2009 Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը Կոտայքի մարզպետարանում

Հայաստանի 10 մարզերից Կոտայքի մարզը հրապարակայնության եւ թափանցիկության տեսանկյունից շահեկանորեն միշտ էլ առանձնանում է մյուս մարզերից: Ոմանք դա բացատրում են մայրաքաղաքին մոտ գտնվելու գործոնով, ոմանք էլ` մարզպետի առաջադիմական հայացքներով: Եվ նշվածի համատեքստում այնքան էլ անակնկալ չէր այն փաստը, որ Կոտայքի մարզում արդեն ներդրվել է “Mulberry'' էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը: Այս համակարգի, ինչպես եւ քաղաքացիների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման մասին էլ ծավալվեց մեր...

27.05.2009 Քաղաքապետի թեկնածուներն առանց հայտարարագրերի

Այսուհետ ընտրողները չեն կարողանա իմանալ իրենց թեկնածուների գույքի եւ եկամուտների մասին մանրամասներ, քանի որ այս տարվա հունվարի 1-ից ընտրություններին մասնակցող թեկնածուներն այլեւս կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրեր: Թեեւ ընտրական օրենսգիրքը սահմանում է հայտարարագրերի հրապարակայնությունը, սակայն 2009թ. հունվարի 1-ից “ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին” ՀՀ օրենքը ուժը կորցրած...