Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003

Մրցանակակիրներ

2004թ.-ի դեկտեմբերի 10-ին Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունը (Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Տեղեկատվական իրավունքի իստիտուտը) հայտարարեցին 2004թ. ՏԱ մրցանակաբաշխության մրցանակակիրներին:

  • Ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որը լավագույնն է կիրառել "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` տեղեկություն ստանալու իրավունքը դատական կարգով հետեւողականորեն պաշտպանելու համար:
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակման հեղինակ է ճանաչվել Վանաձորից Նաիրա Բուլղադարյանը:
     
  • Ամենափակ պետական գերատեսչություն է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը, որը մերժել էր լրագրողներին տրամադրել բաց եւ հրապարակային փաստաթղթեր: Քաղաքապետարանը կստանա կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ: 
     

Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության արդյունքները որոշել է 10 հոգուց բաղկացած ժյուրին, որի անդամները ներկայացնում են ԶԼՄ-ներ եւ հասարակական կազմակերպություններ: 2004թ. մրցանակաբաշխությունն անցկացվել է օն-լայն ռեժիմով: