Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003

Մրցանակակիրներ

2005թ.-ի դեկտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2005, որը նվիրված էր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան:

  • 2005թ.-ի ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը` որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ և լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Ավտովարորդների իրավունքների պաշտպանության "Աքիլլես” ՀԿ-ն:
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Ռուզան Մինասյանը ("Առավոտ" օրաթերթ):
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արմենուհի Գեւորգյանը:

Այս մրցանակակիրներին հանձնվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:

  • Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-գերատեսչություն է ճանաչվել Գյումրու քաղաքապետարանը 30.09.2005թ. հետևյալ բովանդակությամբ գրության համար.

"Գյումրու ավագանու կողմից կայացրած որոշումներին և 2005թ. բյուջեին կարող եք ծանոթանալ մեր ինտերնետային կայքից, որը դեռ պատրաստման ընթացքի մեջ է":

Այս կապակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի էր տվել Գյումրու քաղաքապետարանին և մեկ օր անց ստացել պահանջած ողջ տեղեկատվությունը` էլեկտրոնային նամակով,

  • Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն է ճանաչվել Երևանի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջները:

Այս երկու մրցանակակիրներին հանձնվել են կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ տարին: Արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին: