Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003

Մրցանակակիրներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը "Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունը" անցկացնում է արդեն 7-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։ Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, և Ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության և վատ աշխատանքի խորհրդանիշ:2009թ.-ին Ոսկե բանալի մրցանակներ տրվեցին հետևյալ անվանակարգերում.

  • Շիրակի մարզի Ազատան գյուղապետարանին` որպես 2009թ. ամենահրապարակային գործող մարմին:
  • ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը` որպես Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը լավագույնս գործարկող գերատեսչություն:
  • "Հույսի կամուրջ” ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած հասարակական կազմակերպություն:
  • Գրիշա Բալասանյանին`որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող:
  • Արմեն Գալստյանին` որպես տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած քաղաքացի:
     
  • Հատուկ մրցանակ ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավորի։

Ժանգոտ կողպեք տրվեց հետևյալ անվանակարգում.

  • "Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի գրասենյակ" ՊՈԱԿ-ին` որպես “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտավորությունները չկատարող մարմին:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը: