Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003

Մրցանակակիրներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն 8-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։ Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին Ոսկե բանալիներ շնորհվեցին հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • Գորիսի համայնքապետարանին (քաղաքապետ` Նելսոն Ոսկանյան)` որպես 2010թ.  ամենահրապարակային գործող մարմին:
  • ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքինwww.e-gov.am -ին` որպես  տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք:
  • "Մե՛նք ենք այս քաղաքի տերը" քաղաքացիական նախաձեռնությանը` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն:
  • Արամ Զաքարյանին ("Առավոտ" օրաթերթ)`որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող:
  • "Խոսքի իրավունք" հաղորդաշարին (հ2 հեռուստաընկերություն)` որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած հեռուստահաղորդում:
  • Հակոբ Թովմասյանին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի

Մրցանակաբաշխության բացասական մրցանակը Ժանգոտ կողպեքն է՝ որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին այս մրցանակին արժանացավ.

  •  Ստեփանավանի  համայնքապետարանը (քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյան)՝ որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։