Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003

Մրցանակակիրներ

2012թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխությունը: Անկախ ժյուրին Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ շնորհեց հետևյալ անձանց եւ կազմակերպություններին.

  •  ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես  "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին:
     
  • ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին`www.mta.gov.am - ին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք:
     
  • ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Հատուկ մրցանակ  Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար, ինչպես նաև ԲԿԸ-ում պետության համապարփակ գործողությունների ծրագիրը մշակելու և ներկայացնելու համար:  
     
  • "Լրագրողներ հանուն ապագայի" ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն:
     
  • Աննա Իսրայելյանին՝ ( www.aravot.am և Ազատություն ռ/կ)`որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող: 
     
  • CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։

Այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ժյուրին չի շնորհել ժանգոտ կողպեք մրցանակը ամենափակ և գաղտնի պետական մարմնին: Սա հրաշալի ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին, ինչպես նաև հրապարակային գործունեության ապահովմանն ուղղված կառավարության գործադրած արդյունավետ ջանքերի մասին:

Հրապարակային եւ փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ http://www.foi.am/hy/award-standards/ կայքում։