Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Գրքեր

Փաստերի ստուգումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը

Փաստերի ստուգումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքըՓաստերի ստուգումը արագ լրատվության դարաշրջանում դառնում է կարևոր ոչ միայն նորություն արտադրողների, այլև սպառողների համար։ Այս ձեռնարկը ներկայացնում է փաստերի ստուգման բոլոր արդյունավետ առցանց գործիքները, որոնք արդիական ու հեշտ կիրառելի են մեր օրերում, ինչպես նաև տեղեկատվության ազատությանն առնչվող օգտակար և կիրառելի նյութ։

Ձեռնարիկի էլեկտրոնային տարբերակը՝ https://bit.ly/3dNIY3n

ՏՎԽ-Կարծիքների ժողովածու 3

ՏՎԽ-Կարծիքների ժողովածու 3Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքների այս ժողովածուն ամփոփում է 2013 թ.-ի օգոստոսից մինչև 2016 թվականի մարտ հրապարակված կարծիքները: Կարծում ենք՝ ժողովածուն օգտակար նյութ կլինի դատավորների, լրագրողների, փաստաμանների և ոլորտով հետաքրքրվող ու շահագրգիռ այլ խմբերի համար: Ժողովածուն մշակվել և հրատարակվել է ԻԱԿ-ի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Այստեղ արտահայտված կարծիքներն ու հետևությունները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեսակետները:

Download (300 Կբ)

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2011-2013

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2011-2013Դատական գործերի ժողովածուում ներկայացված են տեղեկատվության ազատության ոլորտում ՀՀ-ում 2011-2013 թ.թ.-ի ընթացքում ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործերը: Ներկայացված է յուրաքանչյուր գործի համառոտ նկարագրությունը առնչվող բոլոր փաստաթղթերով` հայցադիմում, դատարանի վճիռ եւ այլն: Ժողովածուն ներառում է նաեւ տեղեկատվության ազատության դատական պրակտիկայի վերլուծություն, որում ամփոփվում են տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական պրակտիկայի վիճակագրությունը, հիմնական խնդիրները եւ դրական տեղաշարժերը:

Download (1 Մբ)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ինչպես ստանալ տեղեկություն ընտրական գործընթացում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ինչպես ստանալ տեղեկություն ընտրական գործընթացումՆերկայացվող ուղեցույցի հիմնական նպատակն է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, լրագրողներին ծանոթացնել տեղեկատվության ազատության հասկացությանը եւ նշանակությանը ընտրությունների ժամանակ, ինչպես նրանք կարող են օգտագործել ՏԱ մասին օրենսդրությունը ընտրությունների ընթացքում տեղեկատվություն ստանալու նպատակով: Ուղեցույցի առաջին բաժինը նվիրված է ընտրական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պայմաններին. 2-րդ բաժինն անդրադառնում է տեղեկություն ստանալու իրավունքին:

Download (318 Կբ)

ԻՆՉՊԵՍ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ. Ուղեցույց լրագրողների համար

ԻՆՉՊԵՍ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ. Ուղեցույց լրագրողների համարՈւղեցույցում հանգամանորեն անդրադարձ է կատարվում քրեական հետապնդում հարուցելու բացառիկ լիազորություն ունեցող ՀՀ դատախազության, ինչպես նաև քրեական գործերով նախաքննություն կատարելու իրավասություն ունեցող մարմինների քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում տեղեկատվության տնօրինման առանձնահատկություններին:

Download (247 Կբ)

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ.10 ամյակ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ.10 ամյակ2011 թվականի հուլիսի մեկին լրացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 10 տարին: Գրքում ներկայացված է Կենտրոնի տասնամյա գործունեության նպատակներն ու խնդիրները, հիմնական ուղղությունները և ձեռքբերումները:

Download (11 Մբ)