Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Գրքեր

ԶԼՄ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ. ուսումնական ձեռնարկ

ԶԼՄ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ. ուսումնական ձեռնարկ"ԶԼՄ և օրենսդրություն" ձեռնարկը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, դեցենտ, բ.գ.թ Շուշան Դոյդոյանի "ԶԼՄ եւ օրենսդրություն" դասընթացի ուսումնական ձեռնարկի մի մասն է: Հիմնական նպատակը ուսանողներին ծանոթացնել խոսքի և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներին, խոսքի ազատության ազգային և միջազգային իրավական կարգավորման առանձնահատկություններին:

Download (551 Կբ)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀՀ-ում. ուղեցույց դատավորների, դատախազների, քննիչների և փաստաբանների համար

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀՀ-ում. ուղեցույց դատավորների, դատախազների, քննիչների և փաստաբանների համար Ուղեցույցը կարող է օգտագործվել որպես ուսումնական ուղեցույց տվյալ բնագավառում տեղեկատվությանը տիրապետող անձանց ուսուցանողների համար, ինչպես նաև գործնական ուղեցույց տվյալ բնագավառում տեղեկատվությանը տիրապետող անձանց համար:

Download (225 Կբ)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՀ-ում. մեկնաբանություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՀ-ում. մեկնաբանություններԳիրքը բաղկացած է երկու հիմնական մասից: Առաջին բաժնում ներկայացված են տեղեկատվության ազատության իրավունքի հասկացությունը, սկզբունքները, ՏԱ օրենքի կիրառման առանձնահատկությունները, տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական պրակտիկան, նաեւ ՏԱ իրավունքի խախտման դեպքեր եւ գործնական օրինակներ, իսկ երկրորդ մասը ՏԱ օրենքի հանգամանալից վերլուծությունն է. ինչպես հասկանալ եւ մեկնաբանել ՏԱ օրենքի յուրաքանչյուր հոդված, հետեւաբար նաեւ` ինչպես կիրառել ՏԱ օրենքը:

Download (421 Կբ)

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2007-2010

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2007-2010Դատական գործերի ժողովածուում ներկայացված են տեղեկատվության ազատության ոլորտում ՀՀ-ում 2007-2010 թ.թ.-ի ընթացքում տեղի ունեցած եւ ավարտված դատական գործերը: Ներկայացված է յուրաքանչյուր գործի համառոտ նկարագրությունը առնչվող բոլոր փաստաթղթերով` հայցադիմում, դատարանի վճիռ եւ այլն: Ժողովածուն ներառում է նաեւ նշված ժամանակահատվածում տեղեկատվության ազատության դատական պրակտիկայի վերլուծություն:

Download (2 Մբ)

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2001-2006

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2001-2006Ժողովածուն ներառում է 2001-2006 թթ. ընթացքում տեղի ունեցած տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության դատական գործերի բոլոր փաստաթղթերը` տեղեկություն ստանալու հարցում, հայցադիմում, վճիռ: Գրքի առաջաբանում ներկայացված են նաեւ տեղեկատվություն ստանալու դատական պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանում:

Download (479 Կբ)

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ Ուղեցույց քաղաքացիական ծառայողների համար

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ Ուղեցույց քաղաքացիական ծառայողների համարԱյս ուղեցույցն առաջին հերթին ուղղված է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային մասնավոր կազմակերպությունների պաշտոնատար անձանց: Դրա նպատակն է վերջիններիս օգնել իրենց գործունեությունը համապատասխանեցնելու տեղեկատվության ազատության չափանիշներին: Ուղեցույցը նրանց կօգնի աշխատել առավել մասնագիտացված, ինչը կմեծացնի հասարակության վստահությունը նրանց կազմակերպությունների նկատմամբ:

Download (249 Կբ)