Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ

15.08.2019

Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիայի կողմից:
 
«Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի հիմնական նպատակը նպաստելն է նոր կառավարությունում տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև երիտասարդությանը հզորացնել գործնական գիտելիքով և հմտություններով՝ իրացնելու ակտիվ քաղաքացու վերահսկողության իրենց դերը::
 
Ծրագրի նպատակներն են.
 
- կարողությունների հզորացում. պետական պաշտոնյաների գիտելիքի և հմտությունների կատարելագործում ՏԱ օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ.
 
- երիտասարդությանը զինել գործնական գիտելիքով և հմտություններով ՝ տեղեկատվության մատչելիության և փաստերի ստուգման մատչելիության ոլորտում՝ կառավարությանը վերահսկելու և Հայաստանում տեղեկացված կարծիք ձևավորելու նպատակով:
 
- բարելավել հանրային տեղեկատվության հոսքն ու որակը:
 

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ծրագիրն սկսվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին և կավարտվի 2020 թվականի ապրիլի 15-ին: 

← Վերադառնալ ցուցակին