Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

Ապատեղեկատվության վիրուսի դեմ պայքար

15.07.2020

Նախագծի նպատակն է Հայաստանում խթանել պայքարն  ապատեղեկատվության դեմ առցանց տիրույթում  Ծրագիրը կբարձրացնի լրատվամիջոցների մեդիագրագիտության մակարդակը և կզարգացնի երիտասարդների՝ փաստերի ստուգման հմտությունները՝ 2 դպրոցում ու 3 համալսարանում փաստերի ստուգման լաբորատորիաների ստեղծմամբ։ Դրանք հնարավորություն կտան երիտասարդներին ներգրավվել համացանցում ապատեղեկատվության բացահայտման ու հանրայնացման գործընթացներում։
Բացի այդ,«Ֆեյքասպան» վիդեոբլոգային հրապարակումների ու մեդիագրագիտությանը նվիրված տեղեկագրերի միջոցով ևս պայքար կտարվի ապատեղեկատվության դեմ։
Նախագիծը կօգնի նաև լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական կառույցներին, քաղաքացիներին պահանջել ու ստանալ հավաստի, ճշգրիտ տեղեկություններ՝ «chat-bot»-ի գործարկմամբ և արագ արձագանքման կենտրոնի ստեղծման արդյունքում։
Նախագծի նպատակներն են․

  • 3 համալսարանում ու 2 դպրոցում հիմնադրել փաստերի ստուգման լաբորատորիաներ՝ ներգրավելով ավագ դպրոցի 25 սանի և 25 համալսարանականի։
  • Ստեղծել ու տարածել «Ֆեյքասպան» 10 տեսաֆիլմից բաղկացած շարքը, որ նպատակի ունի նպաստել մեդիագրագիտության տարածմանը և պայքարել ապատեղեկատվության դեմ։
  • Ստեղծել ու տարածել 8 տեղեկագիր՝ ներառյալ փաստերի ստուգման լաբորատորիաների ուսանողների պատրաստած՝ փաստերի ստուգման վերաբերյալ բովանդակությունը։
  • Գործարկել հատուկ «chat bot» և արագ արձագանքման կենտրոն, որոնք թույլ կտան, որ հավաստի տեղեկությունները հասանելի դարձնել շահագրգիռ կողմերին։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։ Նախագիծը մեկնարկել է 2020թ․ հուլիսի 15-ին և կավարտվի 2021թ․ հուլիսի 15-ին։
 

← Վերադառնալ ցուցակին