Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

Մեդիա մենթորություն Հայաստանում

15.01.2021

Ծրագիրն իրականացվում է Միջազգային մեդիա աջակցություն (International Media Support) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Այն մեկնարկել է 2020 թ. նոյեմբերի 26-ին և շարունակվելու է մինչև 2021 թ. մայիսի 31-ը:

Մեդիա մենթորություն Հայաստանում

Ծրագրի նպատակն է խթանել հետպատերազմյան իրավիճակի օբյեկտիվ և բարձորակ լրագրողական լրահոսի պատրաստմանը՝ ԵՄ երկրների փորձառու լրագրողների կողմից տեղական լրագրողների մենթորության և համատեղ նյութերի պատրաստման միջոցով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել 5 խոշոր և ազդեցիկ լրատվամիջոցների՝ պատերազմական ու ճգնաժամային իրավիճակներ լուսաբանող ներկայացուցիչների, ովքեր կհամագործակցեն տեղական լրագրողների հետ՝ լուսաբանելու հետպատերազմյան ճգնաժամը, հրադադարի փաստաթուղթը, դրա իրագործմանն առնչվող գործընթացներն ու մարդկային պատմությունները։

Ծրագրի առաջին փուլը նախատեսում է.

  • Միջազգային մենթորների և տեղացի լրագորողների համատեղ շուրջ 18 օր դաշտային աշխատանք Հայաստանում և Արցախում՝ շարունակելով մենթորությունը նաև առցանց։
  • 5 մենթորական խմբերից յուրաքանչյուրի կողմից առնվազն երկուական լրագրողական նյութի պատրաստում և հրապարակում տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներում։

Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն

Ծրագրի 2-րդ փուլով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ նախատեսում է կազմակերպել 3 առցանց դասընթաց Երևանի պետական ​​համալսարանի ուսանող լրագրողների և 1 առցանց սեմինար տարբեր լրատվամիջոցների պրակտիկ լրագրողների համար (ընդհանուր առմամբ `4 հանդիպում): Հանդիպումներին կմասնակցեն տարբեր կուրսերի շուրջ 180 ուսանողներ և տարբեր ԶԼՄ-ների 20 պրակտիկ լրագրողներ:

Հանդիպումները կլինեն հետևյալ թեմաներով.
- Լրագրողների անձնական և կիբերանվտանգությունը հակամարտությունների մասին հաղորդելիս,
- Հակամարտությունների հաղորդման գործնականությունը և մասնագիտական ​​էթիկան,
- Հակամարտությունների հաղորդման ընթացքում քաղաքացիական անձանց, զոհերի և ռազմագերիների անձնական տվյալների պաշտպանություն:

Հանդիպումների ձայնագրությունները՝ ստորև

← Վերադառնալ ցուցակին