Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ

01.07.2021

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԻԱԿ) «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպության հետ միասին իրականացնում է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրը, որը մեկնարկել է 2021թ․-ի հունիսին՝ մեկ տարի տևողությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԴԱՏԱ ծրագրի գործընկերների կողմից։

Ներկայումս ՀՀ հանրային միջոցների թափանցիկության, հասանելիության և հաշվետվողականության ապահովման գործընթացում հիմնախնդիրների վերհանումն ու դրանց առավել արդյունավետ գործառնումը նոր ուղիներ է հարթում երկրի զարգացման համար: Մասնավորապես, հանրային միջոցների նպատակային և արդյունավետ կառավարման համար հարկավոր է առաջնահերթությունների հստակ սահմանում՝ հիմնված հիմնախնդիրների մասնակցային գնահատման վրա:

TAAP ծրագրի նպատակն է նպաստել պետական գնումների համակարգի կառավարման բարելավմանը և կազմակերպման մատչելիությանը:

TAAP խնդիրներն են՝ աջակցել գնումների գործընթացի կազմակերպման բարելավմանը՝ խոչընդոտների վերհանման և լուծումների առաջարկների միջոցով և նպաստել քաղաքականությունների օրակարգում մշակված բարեփոխումների փաթեթի ներմուծմանը։

TAAP ծրագրի շրջանակում, կոնսորցիումը նախատեսում է իրականացնել․

  • Հանրային գնումների օրենսդրության, քաղաքականությունների և իրականացման գործընթացի համապարփակ հետազոտություն/վերլուծություն,
  • Վերլուծության տվյալների հիման վրա քաղաքականությունների բարեփոխումների առաջարկների փաթեթների մշակում,
  • Շահակիրների ներգրավմամբ այդ առաջարկների ջատագովություն՝ ընդհուպ մինչև օրենսդրական և քաղաքականության փոփոխություններ:

← Վերադառնալ ցուցակին