Ծրագրեր
Ընթացիկ
Փաստերի ստուգման լաբորատորիաներ դպրոցներում և բուհերում
01.11.2021
Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարին Հայաստանում:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է.
ա) մոբիլիզացնել և ներգրավել երիտասարդներին ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում՝ հզորացնելով երիտասարդներին մեդիագրագիտության և փաստերի ստուգման կարողությունները,
բ) աջակցել երիտասարդներին ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն փնտրելու և ստանալու գործում։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Ծրագիրը սկսվել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին և ավարտվելու է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին:
Սովորել սովորեցնելու համար․ ուսուցանողները հմտանում են փաստերի ստուգման գործում