Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

Հայաստանում իրական շահառուների տվյալների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

01.10.2021

Ծրագրի առաջնային նպատակն է ՔՀԿ-ների և լրագրողների համար իրականացնել մի շարք աշխատաժողովներ՝ իրական շահառուների (ԻՇ) կոնցեպտի, սահմանման և տվյալների վերլուծության վերաբերյալ, ինչպես նաև իրազեկվածության բարձրացմանը միտված արշավ՝ հասարակությանը Հայաստանում ԻՇ վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումներին ծանոթացնելու նպատակով:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է.
           

1. Աշխատաժողովներ

Աջակցել ՔՀԿ-ների համար ԻՇ վերաբերյալ աշխատաժողով կազմակերպելու հարցում

2. Իրազեկվածության բարձրացմանը միտված արշավ

  • «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպության և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) համար նախագծել հաղորդակցման պլան՝ ներառելով ջատագովության և  իրազեկվածության մակարդակի բարձրցման համար անհրաժեշտ նյութեր, ռազմավարություն, հիմնական ուղերձներ, դրանց տարածման հիմնական խողովակները և ակնկալվող արդյունքները։
  • Պատրաստել ՀՀ-ում ԻՇ օրենսդրական կարգավորումների, ընթացիկ փոփոխությունների, հանրային հասանելիություն ունեցող ինֆորմացիայի և դրանից օգտագտվելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն պարունակող ամփոփ տեղեկատվական թերթիկներ:
  • Տպել և տարածել տեղական կարիքների և խորհրդատուի ռազմավարության վրա հիմնված նյութեր:

Ծրագրի իրականացմանն աջակցում է «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպությունը: Ծրագիրը մեկնարկել 2021 թ. հոկտեմբերի 1-ին և կավարտվի 2022 թ. հունվարի 31-ին:

 

← Վերադառնալ ցուցակին