Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում

03.12.2021

Ծրագրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թ. դեկտեմբերի 1-ին և ավարտվելու է 2022 թ. հունիսի 30-ին:

Ծրագրի նպատակը՝ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները հայտնաբերելու և բացահայտելու համար. աջակցել նրանց ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու հարցում, ստեղծել ցանցայնության և համագործակցության հնարավորություն, որպեսզի նրանք միմյանց աջակցեն ապատեղեկատվական հոսքերը կոտրելու ընդհանուր առաքելության հարցում։

Ծրագրի խնդիրները՝

  • Հզորացնել ՔՀԿ-ների ներկայացուցիչների մեդիագրագիտության և փաստերի ստուգման գիտելիքներով, աջակցել նրանց ապատեղեկատվությանը դիմակայելու կարողություններ զարգացնելու գործում:
  • Հզորացնել Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին մեդիագրագիտության և փաստերի ստուգման գիտելիքներով, աջակցել նրանց ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու հարցում։
  • Բարձրացնել ՔՀԿ-ների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների միջև համագործակցության մակարդակը ապատեղեկատվության դեմ համատեղ պայքարում:

Ծրագրի շրջանակում ԻԱԿ-ը իրականացնելու է փաստերի ստուգման ուսուցումներ ՏԻՄ ներկայացուցիչների համար։

 

← Վերադառնալ ցուցակին