Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Ընթացիկ

Իրական շահառուների թափանցիկություն հաշվետու հանքարդունաբերության համար. օգտագործելով Հայաստանի ԻՇ տվյալները

15.08.2022

Ծրագրն իրականացվում է «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպության աջակցությամբ Opening Extractives (OE) նախագծի հետ համատեղ:

Ծրագրի հիմնական նպատակն է լուծել հանքարդունաբերական ընկերությունների թափանցիկության խնդիրը իրական շահառուների տվյալների վերլուծության և օգտագործման միջոցով:

Այդ նպատակով նախատեսվում է․

  • Զարգացնել ՔՀԿ-ների և լրագրողների կարողությունները՝ օգտագործելու և վերլուծելու իրական շահառուների տվյալները,
  • Խթանել առկա տվյալների օգտագործումը ԶԼՄ-ների և այլ ՔՀԿ խմբերի կողմից, որոնք կհետաքննեն և կուսումնասիրեն առանձին դեպքեր՝ հանրությանը տեղեկացնելու համար,
  • Մշակել և հանրությանը ներկայացնել արդյունահանող ճյուղերում իրական սեփականության թափանցիկության ազդեցության վերաբերյալ անհրաշեժտ պատկերացումներ:

Ծրագիրը մեկնարկել է 2022 թ. օգոստոսի 15-ին և ավարտվելու է 2023 թ. փետրվարի 28-ին:

———————————————————

← Վերադառնալ ցուցակին