Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

13.08.2008 - Մարզերում ուզում են կիրառել ՏԱ օրենքը, բայց հնարավորություն չունեն

Օգոստոսի 11-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների,  գյուղապետերի տեղակալների եւ աշխատակազմերի քարտուղարների համար «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկման մասնակիցները 30-ն էին` գյուղապետեր, համայնքապետերի տեղակալներ եւ աշխատակազմերի քարտուղարներ: Այս մարզում եւս ԻԱԿ եւ Աժ փորձագետ Մարինե Հակոբյանը...

04.08.2008 - Գյուղապետերը տեղեկատվության տրամադրման համար համակարգիչ չունեն

Հուլիսի 31-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների համար` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկման մասնակիցները 25-ն էին` գյուղապետեր եւ մարզպետարանի աշխատակիցներ: Քննարկումը կազմակերպվել էր` համայնքապետերին եւ այլ պաշտոնատար անձանց ծանոթացնելու « Տեղեկատվության ազատության մասին » ՀՀ օրենքին,...

31.07.2008 - «Շատ բան իմանան, պրծում չենք ունենա»

Հուլիսի 25-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների համար` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկման մասնակիցները 30-ն էին` գյուղապետեր, քաղաքապետեր եւ աշխատակազմերի քարտուղարներ: Քննարկման նպատակն էր սովորեցնել մասնակիցներին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը,...

04.06.2008 - «Տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար»

Մայիսին կազակերպված 3 շաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին մոտ 90 մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու պաշտոնյա: Մասնակիցները բաժանվել էին 3 խմբի` յուրաքանչյուրում մոտ 30-ական հոգի: Յուրաքանչյուր խումբ մասնակցեց երկօրյա դասընթացի` օրական շուրջ 8 ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի ընթացքում պաշտոնյաները ծանոթացան. 1. տեղեկատվության ազատության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին, 2. մամլո քարտուղարների ՏԱ օրենքով ամրագրված պարտականություններին,...

26.05.2008 - Վերապատրաստվեցին Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի 76 պաշտոնյա

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի 76 պաշտոնյա մասնակցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից կազմակերպված տեղեկատվության ազատությանը վերաբերյալ ուսումնական դասընթացներին։ Ուսուցմանը մասնակից բոլոր պաշտոնյաները նշել են, որ իրենք շատ են զգում տեղեկատվության ազատության օրենսդրության իմացության անհրաժեշտությունն իրենց պրակտիկայում։ Մեծ մասը նաեւ նշել է, որ նման դասընթացները պետք է անցկացվեն...

25.01.2007 - Ձեր օրենքն ավելի լավն է, քան մերը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2007թ.-ի հունվարի 17-ից 18-ը  լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների համար Ծաղկաձորում անցկացրեց "Տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառումը" թեմայով աշխատանքային քննարկում: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց "ՏԱ  մասին" ՀՀ օրենքի դրույթներն ու դրանց ճիշտ կիրառման ձեւերը, ինչպես նաեւ` տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձեւը: Քննարկմանը մասնակցում էր նաեւ  ՀՀ ...