Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

08.05.2006 - Դիմում ուղարկել ենք, իսկ հարցում` երբեք

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետը մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի գյուղապետարանում մի խումբ երիտասարդների ծանոթացրեց  տեղեկություն ստանալու  իրավունքին:   Երիտասարդներն առաջին անգամ էին լսում, որ իրենք իրավունք ունեն մասնակցելու համայնքի ավագանու նիստերին. «Ի՞նչ իմանանք, թե ավագանին ո՞ր օրն է նիստ անելու»: Պարզվեց` այս համայնքում ևս ավագանու նիստի օրն ու օրակարգը 7 օր առաջ չի հրապարակվում  ,  ինչպես սահմանված է «Տեղական...

27.04.2006 - Ուսուցում Արարատի մարզում

«Ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, եթե այսպես շարունակվի, Երեւանը կդառնա քաղաք-պետություն»,- ասաց Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանն ապրիլի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:     Մարզի 36 գյուղապետեր, ավագանու անդամներ, մարզպետարանի ու քաղաքապետարանների...

08.04.2006 - Ուսուցում Գեղարքունիքի մարզում

Ապրիլի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները հանդիպեցին Ճամբարակ քաղաքի բնակիչների հետ։ ԻԱԿ-ի փորձագետ Պապին Մուրադյանը և Կրթության զարգացման ակադեմիայի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ Վահագն Դաբաղյանը Ճամբարակ քաղաքի բնակիչներին և ուսուցիչներին ներկայացրին "Տեղեկատվության ազատության մասին"  ՀՀ  օրենքի հիմնական դրույթները: Մասնավորապես, թե ինչպես նրանք կարող են դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ստանալու իրենց հետաքրքրող...

07.03.2006 - Ուսուցում աշակերտների համար

Մարտի 7-ին Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտները  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներին բազմաթիվ հարցեր տալու հնարավորություն ունեցան։ Նրանց այցելել էին կենտրոնի փորձագետներ Պապին Մուրադյանը և Գևորգ Հայրապետյանը,  ինչպես նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Սարուխանյանը, ովքեր «Իրավունք» առարկա դասավանդող ուսուցչուհի Ռուզաննա Զաքարյանի մասնակցությամբ աշակերտներին ներկայացրին  «Տեղեկատվության ազատության...

16.02.2006 - ՏԱ քննարկում լրատվության պատասխանատուների հետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2006թ. փետրվարի 16-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում` "Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով,  պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ հանրային նշանակության մարմինների ու հասարակայնության հետ կապերի լրատվության պատասխանատուների մասնակցությամբ: Իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Անդրեասյանն ընդգծեց այս մարմինների` որպես տեղեկատվություն տնօրինողների բաց եւ հրապարակային աշխատելու կարեւորությունն ու...

07.02.2006 - ՏԱ օրենքի դրույթները քննարկում են լրագրողները

2006թ. փետրվարի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր “Ինչպես օգտագործել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով աշխատանքային քննարկում` լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, “Իրավունք” առարկա դասավանդող ուսուցիչների եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ: Ծավալվեցին քննարկումներ տեղեկություն ստանալու բանավոր եւ գրավոր հարցումների, դրանց պատասխանելու կարգի ու ժամկետների, մերժման հիմքերի եւ “ՏԱ” մասին օրենքի...