ՏԱ ուսուցումներ
Իրականացված
04.05.2009 - ՏԱ օրենքին ծանոթացավ ավելի քան 700 մարդ
2008թ, ապրիլից մինչ 2009թ, ապրիլ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպված ուսուցումների շնորհիվ Հայաստանի Հանրապետության ավելի քան 700 պաշտոնյա եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ձեռք են բերել գիտելիք եւ հմտություններ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ: Ուսուցումներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացնող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում։
04.05.2009 - Երկխոսություն դատախազների եւ լրագրողների միջեւ
Մայիսի 2-3-ին, Աղվերանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` 10 լրագրողների եւ 10 մարզային ու համայնքային դատախազների մասնակցությամբ: Թեման` “Տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունները ՀՀ դատախազության համակարգում”: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Պարոն Սարգսյանը կարեւորեց նման հանդիպումը, քանի որ “այսպիսի հանդիպումների ժամանակ ձեւավորվում է փոխադարձ վստահություն, եւ...
30.04.2009 - Ուսանողները եւս կօգտագործել ՏԱ օրենքը
Ապրիլի 29-ին Երեւանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր աշխատանքային քննարկում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով, որին մասնակցում էին 54 ուսանողներ` տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին ծանոթացրեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները, բացատրեց, թե որ տեղեկություններն են պարտադիր հրապարկման ենթակա, տեղեկատվություն ստանալու որ...
26.03.2009 - ՏԱ օրենքը “մուտք գործեց” նաեւ քոլեջներ
Մարտի 24-ին Երեւանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը քոլեջների ղեկավարության եւ ուսանողության համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին 51 դասախոս եւ ուսանող: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, նաեւ ներկաներին տեղեկացրեց , որ “տեղեկատվություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրինն է` անկախ...
16.03.2009 - Դատախազությունը կարեւորում է տեղեկատվության ազատությունը
Մարտի 14-15-ին Ծաղկաձորում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական վերապատրաստում` “Դատախազության գործունեության լիազորությունները դատաիրավական բարեփոխումների արդի փուլում եւ տեղեկատվության ազատության հիմնահարցերը” թեմայով: Աշխատանքային քննարկման հիմնական նպատակն էր իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ քննարկել դատախազության աշխատանքների առանձնահատկությունները, դատախազության գործունեության...
13.03.2009 - Ուսանողները ծանոթանում են ՏԱ օրենքին
Փետրվարի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւան քաղաքում ուսանողների հետ անցկացրեց ուսուցում` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին 56 ուսանողներ: Պարզվեց, որ ուսանողներից քչերն են ծանոթ ՏԱ օրենքին, ինչն էլ բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց նրանց մոտ, երբ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկայացրեց ՏԱ օրենքը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, տեղեկատվություն ստանալու հարցում...