Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

19.03.2014 - Պետական կառույցների թափանցիկությունը ռեյտինգավորվելու է

"Ժանգոտ կողպեք"-ներ և "Ոսկեգույն բանալի"-ներ պետական կառավարման մարմիններն այսուհետ ստանալու են` համապատասխան իրենց ունեցած ռեյտինգի: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) մշակել է ռեյտինգավորման 53 չափանիշ, որոնցով չափվելու է պետական կառույցի հրապարակայնության և թափանցիկության աստիճանը: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ չափորոշիչները բաժանված են երեք խմբի:

11.03.2014 - Շուշան Դոյդոյան. "Պատասխանատվության ենթարկվեցին երկու պաշտոնյաներ"

"Անցած տարվա դատական պրակտիկան մի քայլ առաջ էր հատկապես այն առումով, որ ունեցանք միանգամից երկու դատական որոշում, որոնցով վարչական պատասխանատվության ենթարկվեցին տեղեկություն ստանալու իրավունքը ոտնահարած երկու պաշտոնյաներ։ Մյուս ձեռքբերումն այն էր, որ դատական գործերի ավելի քան 80 տոկոսը կայացվել է ԻԱԿ-ի օգտին...

11.03.2014 - ԻԱԿ-ը նոր ինդեքսով "կդաստիարակի" պետական մարմիններին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) տարիներ շարունակ ջանք է թափում՝ մեր պետական կառույցներին "դաստիարակելու", որ հասարակության և մամուլի հետ աշխատեն բաց և թափանցիկ, և եթե լրագրողը, օրինակ, հարցում է ուղարկում որևէ պետական մարմնի, բարի լինեն օրենքով սահմանված հնգորյա ժամկետում բարեխղճորեն և պատշաճ կերպով պատասխանեն հարցմանը։

11.03.2014 - Գործարկվելու է տեղեկատվական ազատության գնահատման էլեկտրոնային նոր համակարգ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործարկելու է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության եւ տեղեկատվական ազատության գնահատման ինդեքս:Այդ մասին այսօր հայտարարել է Կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը:

11.03.2014 - ԻԱԿ-ը էլեկտրոնային տարբերակով կստուգի ՏԻՄ հրապարակայնությունը

Այսուհետ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տարեկան մեկ անգամ էլեկտրոնային տարբերակով ստուգելու է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնությունը և տեղեկատվության ազատությունը՝ 50-ից ավելի չափորոշիչների հիման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԻԱԿ-ի փորձագետ Լիանա Դոյդոյանը:

16.01.2014 - Վիճարկում ենք նամակների բովանդակությունը

Դիտակետի հյուրը ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն է: