Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան

15.07.2013 - Քաղաքաշինության նախարարը հայտնվել է ԻԱԿ-ի Սև ցուցակում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) 2013 թվականի 2-րդ եռամսյակի Սև ցուցակում այս անգամ հայտնվել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:

03.07.2013 - Ազգային ժողովը դատարան կներկայացնի կարգադրությունները՝ անունները ջնջա՞ծ

ԻԱԿ-ը պնդեց իր պահանջը՝ ճանաչել Կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը և ՀՀ ԱԺ-ին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները: ԱԺ պարտավորվեց ներկայացնել պահանջվող 12 կարգադրությունների պատճենները, բայց անունները ջնջած:

29.05.2013 - Օրենքի պահանջը ոչ միշտ է պահպանվել

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն 2012 թվականին ուղարկել է 327 հարցում, հարցումներից լիարժեք պատասխան է ստացել 212-ը՝ 64.8%-ը, հարցումներից 51-ը կամ 15.6%-ը մնացել է անպատասխան:

03.05.2013 - Երևանում կազմակերպվել է մամուլի ազատությանը նվիրված ֆոտոցուցահանդես

Խոսքի ազատության տեսանկյունից առաջընթաց է գրանցվել միայն էլեկտրոնային մամուլում. Շուշան Դոյդոյան

29.04.2013 - Նախագահականից դրամաշնորհներ ստացած կազմակերպությունները չեն հայտնաբերվում

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը. - Շատ զարմանալի է, որովհետեւ այսօր ընդհանրապես ցանկացած կազմակերպություն ավելի շահագրգռված է, որ հնարավորինս շատ մարդ իրենց մասին իմանա: Մինչդեռ այս հկ-ները փորձում են ստվերում մնալ: Նույն հկ-ները երեք տարի շարունակ ֆինանսավորում էին ստացել: Դրան հաջորդեց նաեւ լրագրողների մյուս բացահայտումը, որ դրանք հենց այդ նույն տարում են հիմնադրվել եւ ֆինանսավորում ստացել, ինչը նույնպես հակասում է ֆինանսավորման սկզբունքներին:

29.04.2013 - Առցանց լրատվամիջոցները քարոզարշավը ներկայացնում են նույնական. հետազոտություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն և Կովկասյան ինստիտուտ հասարակական կազմակերպությունները իրականացրել են Երևանի 2013թ.–ի ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն, որի արդյունքում հանգել են եզրակացության, որ առցանց լրատվամիջոցները քարոզարշավը ներկայացնում են նույնանման և առանց ուշագրավ առանձնահատկությունների գրանցման: