Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

19.04.2013 - Կոռուպցիան այնպես, ինչպես կա

Ֆինանսների նախարարությունն "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի պահանջով տեղեկանք է տրամադրել, որից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը 2010-2013թթ. ընթացքում ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ, եւ 31 ՀԿ երեք տարվա ընթացքում ստացել է 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ պետական ֆինանսավորում:

03.04.2013 - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է պատասխանել 5 օրում

ԻԱԿ-ը քաղաքացի Աշոտ Մնացականյանի խնդրանքով գրավոր հարցում է ուղղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ պարզաբանելու, թե ինչու՞ Մնացականյանը, տոմս ունենալով հանդերձ, չի կարողացել դիտել Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղը:

17.12.2012 - Որքա՞ն են ծախսում գերատեսչությունները պաշտոնական հյուրասիրությունների վրա

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներով դիմել էր նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովին եւ բոլոր նախարարություններին՝ փորձելով պարզել, թե պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա որքան գումար է ծախսվում:

14.12.2012 - Արդարացված են արդյոք գերատեսչությունների կայքերի վրա կատարված ծախսերը

2009, 2010 եւ 2011 թվականներին ՀՀ 18 նախարարությունների, Ազգային ժողովի, Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության համար 108 կայքեր են ստեղծվել, վերամշակվել եւ սպասարկվել` մոտ 101 մլն դրամ եւ 10.300 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

28.09.2012 - Միայն ոսկե բանալիներ էին. Ժանգոտ կողպեք չտրվեց առաջին անգամ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր տեղեկատվության ազատության օրվան նվիրված ամփոփեց ամենամյա "Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք" մրցանակաբաշխությունը: Արդեն տասը տարի է, ինչ կենտրոնը հանձնում է խորհրդանշական բանալիները:

28.09.2012 - «Ժանգոտ կողպեքի» տիրոջը չգտան

Այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ժյուրին չի շնորհել ժանգոտ կողպեք մրցանակը ամենափակ և գաղտնի պետական մարմնին: