Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

17.05.2011 - Քուշկյանը խոստացավ դուրս գալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սև ցուցակից»

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան պարզաբանեց, թե ինչու է ինքը հայտնվել Ինֆորմացիայի ազատության մասին օրենքը խախտած պաշտոնյաների "սև ցուցակում":

10.05.2011 - Փաստաթղթեր են գաղտնազերծել միայն ՊՆ-ն ու ԱԳՆ-ն

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը , Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը եւ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը Ինֆորմացիայի ազատության կենտրոն հկ-ի "սեւ ցուցակ"-ում են հայտնվել:

05.05.2011 - Հրապարակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սև ցուցակը»

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Կարաքեշիշյան, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյան. սրանք այն պաշտոնատար անձիք են, ովքեր հայտնվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սև ցուցակում»: Հրապարակելով այս տվյալները` ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս պաշտոնյաները խախտել են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, ընդ որում` առողջապահության նախարար Հ. Քուշկյանն այս ցանկում...

05.05.2011 - Առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարները՝ «սև ցուցակում». նրանք խախտել են ինֆորմացիա ստանալու իրավունքը

Երեք պաշտոնյա և մեկ ռեկտոր հայտնվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոն հկ-ի (ԻԱԿ) այս տարվա առաջին եռամսյակի "սև ցուցակում", որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու կառույցները, որոնք խախտում են լրագրողների և քաղաքացիների ինֆորմացիա ստանալու իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ ներկայացնելով այս տարվա առաջին եռամսյակի տվյալները:

02.05.2011 - Գտել է ոչ հեղինակազրկված 5 անձի

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքերով` ինքը գտել է 5 հեղինակավոր եւ հանրության վստահությունը վայելող մարդկանց, ովքեր պետք է ներկայացնեն "Տեղեկատվական վեճերի խորհուրդը":

01.05.2011 - Լրագրողական դեմարշ դատարանների դե՞մ. Հիմնվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից և պաշտպանի նախաձեռնությամբ մայիսի 1-ից ստեղծվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ: