Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

03.05.2010 - Aysor.am"Ա. Աշոտյանը ուշադրության կենտրոնում էր"

Թեև այսօր մամուլի ազատության օրն է, և, ըստ էության, լրագրողները պետք է ուշադրության կենտրոնում լինեին, սակայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Մամուլի ազատություն. Տեղեկատվության ազատության իրավունք» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր հայտնվել ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ցուցահանդեսի լուսանկարներից մեկում Արմեն Աշոտյանն էր` խիստ զարմացած հայացքով: Նախարարը ժպիտով նայեց իրեն, ապա սահուն կերպով անցավ...

09.04.2010 - report.am.«Լրագրողի համար ամենահզոր լծակը իր իրավունքների իմացությունն է»

Հարցազրույց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ -Հայտնի է, որ մեր իրականությունում մեծ թիվ են կազմում լրագրողների համար, այսպես ասած, «անհասանելի» պաշտոնյաներն ու պատգամավորները: Ի՞նչ անի լրագրողը, երբ իր նյութի համար պարզապես անհրաժեշտ է վերոնշյալ մարդկանցից խոսք վերցնելը կամ նրանց հետ խոսելը, մինչդեռ նրանք խուսափում են: -Իմ կարծիքով առաջին հերթին լրագրողը պետք է շատ լավ իմանա օրենքով իրեն տրված իրավունքները, որպեսզի կարողանա...

26.09.2008 - panorama.am."Տեղեկատվության ազատության 6-րդ մրցանակաբաշխություն. Ոսկե բանալիներ ու ժանգոտ կողպեքներ"

Վեց «ոսկե» բանալի ու երկու «ժանգոտ» կողպեք` համապատասխանաբար ամենաթափանցիկ աշխատանքի և ամենափակ ու գաղտնի աշխատած գերատեսչություններին: 6-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»` «Տեղեկատվության ազատության» մրցանակաբաշխությունը: Կազմակերպիչները այս տարի այն նվիրել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունման 5-րդ տարելիցին և կոռուպցիայի դեմ պայքարին: Այսպիով` Տեղեկատվության ազատության...

26.09.2008 - Ա1+."Դատի են տվել Հրազդանի քաղաքապետարանին"

Ամենաթափանցիկ գերատեսչությունը Եղեգնաձորի քաղաքապետարանն է, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: Իսկ Հրազդանի քաղաքապետարանը ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ամենափակ գերատեսչությունն է ճանաչվել, ինչի համար Ինֆորմացիոն ազատության կենտրոնի կողմից այսօր արժանացավ ժանգոտ կողպեքի: Շուշան Դոյդոյանն «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց կենտրոնը դատի է տվել Հրազդանի քաղաքապետարանին, քանի որ վերջինս չի տրամադրել ավագանու որոշումների...

31.03.2008 - yermir.am"ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կիրականացվի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուների վերապատրաստման ծրագիր"

  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կիրականացվի « Հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար տեղեկատվության ազատության թեմայով վերապատրաստման դասընթաց » ծրագիրը : Ծրագրի շրջանակներում մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու շուրջ 90 քաղաքացիական ծառայողներ ձեռք կբերեն Հայաստանում տեղեկատվության...

29.03.2008 - news.armeniatv.am "Քաղծառայողների վերապատրաստման ծրագիրը ուղղված է տեղեկատվության ազատության թեմային... "

ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ իրականացվում է քաղծառայողների վերապատրաստման ծրագիրը, որն ուղղված է տեղեկատվության ազատության թեմային: Մամուլի և հասարակության հետ կապերի պատասխանատու շուրջ 90 քաղաքացիական ծառայողներ ձեռք կբերեն գործնական հմտություններ և փորձ Հայաստանում տեղեկատվության ազատության օրենքի կիրառման վերաբերյալ: Աղբյուրը`  news.armeniatv.am