Հրապարակումներ
Մամուլը մեր մասին

22.11.2015 - "Շմայսի դեմ վիրավորական քոմենթի" համար լրատվամիջո՞ցն է պատասխանատու. մոտեցումները տարբեր են
ԶԼՄ ներկայացուցիչներն ու իրավաբաններն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան՝ արդյոք լրատվամիջոցը պատասխանատվությո՞ւն է կրում երրորդ անձի՝ իր լրատվամիջոցի տիրույթում թողած մեկնաբանության համա՞ր, թե՞ ոչ:

29.09.2015 - Սուրեն Քրմոյանը ճանաչվել է տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխության Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

28.08.2015 - Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողների փոխհատուցումը ինչ միջոցներով է եղել
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն "Առավոտին" ասաց, որ Ոստիկանությունը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 5 օր անց: Պատասխանը համարվել է թերի, քանի որ ոստիկանությունը չի տրամադրել ԻԱԿ-ի հարցման 3-րդ հարցով խնդրված տեղեկությունը:

04.08.2015 - Լրատվամիջոցների առջեւ ծառացած իրավական խնդիրները՝ համացանցի դարաշրջանում
Քննարկումը կայացավ օգոստոսի 1-2-ին՝ ԵԱՀԿ եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը եւ «Արնի քընսալթինգ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը ներկայացրին ՏՎԽ գործունեության քառամյա փորձը:

04.08.2015 - "Փարքինք Սիթի Սերվիս"-ի գաղտնի ավտոկայանատեղերը
Գրեթե երկու տարի է` ինչ "Փարկինգ սիթի սերվիս" ՓԲԸ-ն չի բացահայտում Հայաստանում իր ավտոկայանատեղերի տեղաբաշխումը նույնիսկ դատարանում:

28.07.2015 - "Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը մարդիկ պետք է ամեն օր իրենց վրա զգան"
Կրթությունը, առողջապահությունը, ոստիկանությունը եւ պետական եկամուտների ոլորտները ամենաթիրախայինն են եւ հակակոռուպցիոն պայքարը պետք է լինի այս ոլորտներում: Այսօր` հուլիսի 28-ին, կառավարությունում տեղի ունեցող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: