Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

22.02.2012 Տեղեկատվության ազատության գրքեր՝ դատապարտյալներին

Յուրաքանչյուր ոք՝ անկախ իր գտնվելու վայրից, տեղյակ լինելու իրավունք ունի:

20.02.2012 ԻԱԿ-ը կհրապարակայնացնի Մաշտոցի այգու տարածքի մանրամասները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետին՝ փորձելով պարզել Մաշտոցի այգու տարածքի կարգավիճակը եւ մի շարք այլ մանրամասներ:

10.02.2012 3 տարի տեւած դատական գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով

Տեղեկատվությունը թաքցնելու համար “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը համառ պայքարեց 3 տարի՝ դատական բողոքարկումների վրա վատնելով պետական ռեսուրսները:

08.02.2012 Ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի գործի վերաբերյալ Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը

Փետրվարի 8-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Գուրգեն Աղաջանյանն ընդդեմ Ժողովուրդ օրաթերթի հայցի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը:

01.02.2012 Դատավորը չգիտի՝ որոնք են հանրային նշանակության կազմակերպությունները

ՀՀ Վարչական դատարանը /դատավորներ/Արծրուն Միրզոյանը եւ Աղասի Դարբինյանը չգիտեն, որ “Աշտարակ-Կաթ” եւ “Դուստր Մարիաննա” ընկերությունները ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ են, իսկ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ապրանքային շուկաներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները համարվում են հանրային նշանակության կազմակերպություններ եւ հանդիսանում են տեղեկատվություն տնօրինողներ:

28.01.2012 "Սև ցուցակին" ավելացել է "Սպիտակ ցուցակը"

Սև ցուցակին կից առաջին անգամ հրապարակվում է նաև Սպիտակ ցուցակ, որտեղ տեղ են գտել այն անձանց անունները, ովքեր տարվա եռամսյակային Սև ցուցակներում հայտնվելուց հետո դրականորեն փոխել են իրենց աշխատաոճը և օրենքին համապատասխան պատասխանել են տեղեկություն ստանալու հարցումներին: