Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցույթ

01.11.2017

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը լրացրեք այստեղ՝ https://goo.gl/forms/XgBHiVf78tnxyS7V2 

Մրցույթին կարող են ներկայացվել 2016 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.

Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
Հեռուստատեսություն և ռադիո:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:

Դիմումում նշեք նյութի ամբողջական ինտերնետային հասցեն:
Կդիտարկվեն միայն հայերեն նյութերը:

Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Մանրամասների համար կարող եք զանգել 010 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին: 

← Վերադառնալ ցուցակին