Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը շահեց 5-րդ դատը

2006թ. մարտի 21-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Արմավիրի քաղաքապարանի» գործով ամբողջությամբ բավարարեց հայցվոր կազմակերպության պահանջը (ԻԱ կենտրոնի):

 

Դեռ հոկտեմբերի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին` խնդրելով տրամադրել.

  • 2005 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Արմավիր քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները
  • 2005 թվականի բյուջեի պատճենը, ինչպես նաև դրա կատարման հաշվետվությունը  2-րդ եռամսյակի (ապրիլ-հունիս ամիսների) համար:

 Քաղաքապետ Ռ. Խլղաթյանը 20.09.2006թ. թվագրված գրությամբ համաձայնել էր պահանջվող տեղեկատվությունը տրամադրել այն դեպքում, եթե հարցումը ձևակերպվի ձևաթղթի վրա, տրամադրվի ԻԱ կենտրոնի կանոնադրությունը և վճարվի տեղեկատվության տրամադրման համար:

11.01.2006թ. ձևաթղթի վրա ձևակերպված կրկնակի հարցում ուղարկվեց քաղաքապետին, ուր նշված էր, որ Կենտրոնը պատրաստ է վճարել 10 էջից ավել տեղեկատվության պատճենահանման ծախսերը` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի: Հարցումում նշվել է նաև, որ կանոնադրության պատճենը տրամադրելու պահանջն ապօրինի է եւ չի բխում «ՏԱ մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Արմավիրի քաղաքապետն այս հարցմանն ի պատասխան պահանջեց անձամբ տեսնել կենտրոնի ղեկավարին` պարզելու, թե ով է այդ համարձակը, որ իրենից նման տեղեկություններ է պահանջում։ Նրա պահանջն իհարկե մնաց անպատասխան, իսկ կենտրոնի հարցումն էր` չբավարարված:

 

ԻԱ կենտրոնը մարտի 13-ին տեղեկատվության ազատության իրավունքի խախտման և տեղեկատվությունը տրամադրելու պահանջի մասին հայց ներկայացրեց դատարան ընդդեմ Արմավիրի քաղաքապետարանի: Առաջին նիստը` 06.03.2006թ.ին քաղաքապետարանի ներկայացուցչի խնդրանքով հետաձգվեց: 15.03.2006թ. նշանակված երկրորդ նիստը նույնպես հետաձգվեց` այս անգամ արդեն քաղաքապետարանի ներկայացուցչի չներկայանալու պատճառով: Քաղաքապետարանի ներկայացուցիչը ներկա չէր նաև դատական 3-իդ նիստին` 21.03.2006թ., որի ժամանակ էլ դատավորը վճիռ կայացրեց հայցվոր կազմակերպության օգտին` ամբողջությամբ բավարարելով հայցը` այն է` իրամադրել պահանջվող ողջ տեղեկատվությունը եւ վճարել հայցվորի դատական ծախսերը` պետական տուրքը։ Սա 2006թ. ԻԱ կենտրոնի օգտին ավարտված հինգերորդ դատական գործն էր:
Skip to content