Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Վեբ կայքի վերանախագծման և արդիականացման բաց մրցույթի հրավեր

15.05.2023

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է կենտրոնի վեբ կայքի վերանախագծման և արդիականացման բաց մրցույթ։

Աշխատանքների իրականացման ժամկետը՝ 2023 թվականի հունիս-օգոստոս։

Կայքի պատրաստման մրցույթին կարող են մասնակցել

  • ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ
  • Ֆիզիկական անձինք
  • Անհատ ձեռնարկատերեր։

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանների թվում են.

  • Կայքերի մշակման, դիզայնի և պատրաստման փորձ (լրատվական կամ հասարակական կազմակերպությունների կայքերի օրինակները կդիտարկվեն որպես առավելություն),
  • ճկուն և պատասխանատու մոտեցում,
  • սահմանված ժամկետների խիստ պահպանում։

Աշխատանքը ներառում է, բայց չի սահմանափակվում.

  • Կայքի վերանախագծում և արդիականացում. առաջարկել գործող կայքի նոր տեսք՝ դիզայն, նոր տեխնիկական հնարավորություններ՝ պահպանելով կայքի ֆունկցիոնալությունը և առաջարկելով արդյունավետ հնարավոր նոր լուծումներ
  •  Պահպանել և ամբողջությամբ տեղափոխել գործող կայքի տվյալների բազան նոր կայք՝ ադապտացնելով դրանք նոր տեխնիկական լուծումներին
  • Սխալների կամ կոդավորման այլ թերությունների շտկում,
  • Անվճար երաշխիքային սպասարկում 1 տարի ժամկետով։

Տեխնիկական առաջադրանքը ներառում է, բայց չի սահմանափակում հետևյալ պահանջները.

Կայքը պետք է լինի

  • Պարզ և գրավիչ դիզայնով,
  • մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար
  • օպտիմիզացված մոբայլ և դեսկթոփ բրաուզերների համար. առավելագույնս հարմարավետ լինի օգտագործման ինչպես համակարգիչների, այնպես էլ մոբայլ սարքերի համար,
  • GTMetrix արագագործության ցուցանիշը 80%-ից բարձր,
  • նախնական SEO friendly օպտիմիզացում,
  • վերլուծական համակարգեր՝ Google Analytics, Facebook Pixel,
  • ինտեգրվածություն սոցիալական ցանցերի հետ,
  • օգտատերերի կողմից մեկնաբանություններ թողնելու և դրանց արձագանքելու հնարավորություն առանձին բաժիններում,
  • հարմարավետ, ճկուն և պարզ կիրառելի Կառավարման վահանակ (CMS)
  • անվտանգության ապահովում հիմնական վտանգների դեմ՝ (DDos, Bruteforce attacks, XSS):

Ներկայացված առաջադրանքները ճկուն են և, քննարկումների արդյունքում, մինչ կողմերի միջև պայմանագրի կնքումը, կարող են փոփոխվել և առավել կոնկրետացվել:

Հետաքրքրված անձինք ու կազմակերպությունները, մինչև 2023թ.-ի հունիսի 15-ը foi@foi.am էլեկտրոնային հասցեին կարող են ուղարկել իրենց առաջարկի փաթեթը, որը ներառում է՝

  • Գնային առաջարկ՝ ներառյալ ԱԱՀ:
  • Գործունեության մասին տեղեկություն.
    - կազմակերպությունների դեպքում՝ հիմնադրման տարեթիվ, ղեկավարի և անձնակազմի մասին տվյալներ, հետադարձ կապի տվյալներ՝ հեռախոս, էլ. փոստ, կազմակերպության վեբ կայքի հղումը
    - անհատների դեպքում՝ ինքնակենսագրական (CV),
  • Նախկին աշխատանքների պորտֆոլիո՝ 3-4 կայքերի հղումներ,
  • գնառաջարկների դիտարկման փուլն անցած դիմորդների հետ լրացուցիչ հանդիպում-քննարկում կկազմակերպվի՝ հնարավոր համագործակցության հետագա քայլերի հստակեցման համար։

Աշխատանքների վճարման և կատարման պայմանները կհաստատվեն կողմերի միջև կնքվող Ծառայությունների մատուցման պայմանագրով:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 091435136 հեռախոսահամարով։

← Վերադառնալ ցուցակին