Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

15.03.2022 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ուղերձը փաստերի ստուգման աշխատաժողովի մասնակիցներին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն տեսաուղերձով ողջունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած և Դեսպանատան աջակցությամբ կազմակերպված «Փաստերի ստուգումը ուսուցիչների և դասախոսների համար» եռօրյա աշխատաժողովի մասնակիցներին։

04.03.2022 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նույնպես միացել է հայտարարությանը:

28.02.2022 Լրագրողների նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել բռնության կոչեր հրապարակելու մեղադրանքով

2021 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով հարուցված 17 գործերից և ոչ մեկը չի հարուցվել լրագրողի և/կամ լրատվամիջոցի նկատմամբ։

24.02.2022 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ փոտրվարի 24-ին տարածել են համատեղ հայտարարություն, որում անդրադարձել են ոստիկանների կողմից լրագրող Անի Նահապետյանին բերման ենթարկելու, հեռախոսում առկա նյութերը ջնջելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստին և դատապարտել լրագրողի նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունները։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

15.02.2022 TAAP-ը ներկայացրեց պետգնումների ոլորտի հետազոտությունների արդյունքները

Փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակում իրականացված «Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» և «Պետական գնումների բողոքարկման համակարգի վերլուծություն» հետազոտությունների արդյունքների ներկայացման միջոցառումը։

29.01.2022 «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար»․ ամփոփվեց աշխատաժողովի աշխատաժողովի երրորդ փուլը

2022 թվականի հունվարի 26-ին և 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողովի 3-րդ շրջափուլը։ Միջոցառմանը մասնակցեցին 26 մասնավոր կազմակերպությունների 29 ներկայացուցիչներ։