Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

29.04.2011 "Դու տեղյակ ես" հաղորդաշարը կրկին եթերում է

Ամեն կիրակի 18:10 "Երկիր Մեդիա" հեռուստաընկերության եթերում դիտեք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Դու տեղյակ ես" հաղորդաշարը:

14.03.2011 Մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները

2011թ. մարտի 14-ից Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները: Դասընթացները եռօրյա են, ավարտին մասնակիցներին տրվելու են պետական նմուշի վկայականներ:

12.03.2011 ԻԱԿ տարեկան հաշվետվություն 2010

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է իր գործունեության 2010 թվականի տարեկան հաշվետվությունը: Իրականացված ծրագրեր, գործողություններ, հրապարակումներ, վերլուծություններ...

19.02.2011 Վերջապես կգործի օրենքը

2007թ.-ին ընդունված "Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին" ՀՀ օրենքի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ծանուցումները շուտով կտեղադրվեն www.azdarar.am կայքում...

ՀԱՍԿ-ի նախագահ Մովսես Շահվերդյանը

01.02.2011 ՀԱՍԿ-ը տեղեկատվությունը տրամադրեց 1,9 տարի ուշացումով

Վերջապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարկադիր ծառայության միջոցով ստացավ իր` 21.04.2009թ.-ին ուղարկած տեղեկատվություն ստանալու հարցման պատասխանը: Իսկ դատարանի պետտուրքի գումարը` 4000 դրամը, ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը կտրականապես հրաժարվեց վճարել` պատճառաբանելով, որ փող չունի:

24.01.2011 "Հիերարխիկ կոռուպցիան դժվար է բացահայտել"

"Այսօր ամենաբարդը հիերարխիկ կոռուպցիայի դեմ պայքարն է: Բարձր օղակներում կոռուպցիայի դեպքերի բացահայտումը գրեթե անհնար է",-լրագրողների մասնակցությամբ սեմինարի ընթացքում նկատեց ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը: