Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

19.10.2021 «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» 2021

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Առցանց միջոցառմանը մասնակցեց ԶԼՄ, պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների 80–ից ավելի ներկայացուցիչ։

13.10.2021 «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխություն

Հոկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցկացնում է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

13.10.2021 Մի հարցման ոդիսական

Մոտ երեք ամիս է ՝ Երևանի քաղաքապետարանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին չի տրամադրում լիարժեք տեղեկատվություն համայնքային հողը զավթած անօրինական քարի արտադրամասի վերաբերյալ։

11.10.2021 Հայտարարություն

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի՝ ս. թ. մարտի 24-ին խորհրդարանի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համարվեց Սահմանադրությանը համապատասխանող։ Ըստ այդմ՝ վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ։

28.09.2021 Սեպտեմբերի 28-ը՝ ՏԱ միջազգային օր

Համաճարակն ու պատերազմը տեղեկատվության ազատության իրավական նորմերի ու ձևավորված ավանդույթների համար աննախադեպ մարտահրավերներ էին, որոնք մեկ անգամ ևս հաստատեցին տեղեկության կարևորությունն ու արժեքը ինչպես անհատների, այնպես էլ ողջ պետության համար։

17.09.2021 Իրական շահառուների հետքերով․ աշխատանքային քննարկում իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով

Սեպտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատանքային քննարկում։ Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ մասնավոր ընկերություններից և ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև պետական մարմիններից։