Նորություններ և իրադարձություններ

03.08.2021 Հայտարարություն
Օգոստոսի 3-ին մի խումբ լրագրողական կազմակերպություններ խորհրդարանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակման մասին ԱԺ նախագահի որոշման կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

07.07.2021 Հայտարարություն
Պաշտոնական e-draft.am կայքում քննարկման են դրվել ՀՀ վարչապետի 2018 թ․ սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման, ՀՀ կառավարության 2012 թ․ օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն և 2016 թ․ սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով չեղարկել վերոհիշյալ նախագծերը, և տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրների լուծումները գտնելու նպատակով համակողմանի քննարկումներ կազմակերպել համապատասխան պետական մարմինների, հասարակական մասնագիտացված կառույցների, անկախ փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

01.07.2021 TAAP. ԻԱԿ-ը նոր նախագիծ է սկսել
ԻԱԿ-ը մեկնարկել է նոր ծրագիր, որն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպության հետ միասին։ Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում:

15.06.2021 Զրպարտություն, վիրավորանք և ատելության խոսք․ լրագրողները քննարկում են պաշտպանության մեխանիզմները
Հունիսի 3-ին և 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր «Զրպարտություն, վիրավորանք, ատելության խոսք. ինչպես պաշտպանվել» թեմայով առցանց հանդիպումներ հայաստանյան լրագրողների համար։

04.06.2021 Հայտարարություն
Հունիսի 4-ին մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություններ են տարածել՝ անդրադառնալով 3-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցի միջև տեղի ունեցած միջադեպին։

01.06.2021 Իրազեկ և ուժեղ․ փաստերը ստուգում են երիտասարդները
Մայիսի 25-27-ը անցկացվեց «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթացի երկրորդ փուլը։ Այս անգամ դասընթացին մասնակցելու հնարավորություն էին ստացել մարզային բուհերի ուսանողները։