Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

21.05.2021 Փաստերը ստուգում են ուսանողները

Մայիսի 19-21-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Իրազեկ և ուժեղ երիտասարդություն» ծրագրի շրջանակում իրականացրեց «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթաց երևանյան բուհերի ուսանողների համար։

20.05.2021 Բաց կառավարումը միավորում է ՔՀԿ-ներին

Մայիսի 20-ին «Բաց կառավարման շաբաթվա» շրջանակում անցկացվեց «Բաց կառավարում. նոր մարտահրավերներ, քաղհասարակության դերը» աշխատանքային քննարկումը։ Միջոցառումը ևս մեկ հարթակ էր նոր դերակատարների ներգրավման, նախկին փուլում ձեռք բերված փորձի փոխանակման, նոր առաջնահերթությունների վերհանման և մասնակցային կառավարաման մոդելների արդյունավետության քննարկման համար։

23.04.2021 Փաստերի ստուգում․ աշխատաժողովների շարքն ավարտվեց

Ապրիլի 23-ին ամփոփվեց «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» աշխատաժողովների շարքի վերջին` երրորդ մասը, որին մասնակցում էին կառավարության ենթակա մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչներ։

16.04.2021 Փաստերը ստուգում են պաշտոնյաները

«Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» աշխատաժողովների շարքն այս շաբաթ ներգրավել էր պետական կառավարման քսան մարմինների ներկայացուցիչների։

15.04.2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 15-ին մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություններ են տարածել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ «Tert.am» կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իրեն՝ տեղեկացնելով, որ սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։

05.04.2021 Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար. աշխատաժողովների շարքը մեկնարկել է

Ապրիլի 5-ին մեկնարկեց «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» քառօրյա աշխատաժողովների շարքը, որը կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակությամբ։ Նախաձեռնության նպատակն է բարելավել պաշտոնյաների՝ փաստերի ստուգման գիտելիքն ու հմտությունները։