Նորություններ և իրադարձություններ

03.04.2021 Մասնագիտություն, որ փոխում է աշխարհը
«Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն» խորագրով առցանց հանդիպումների շարքի վերջին հանդիպումը նախատեսված էր գործող լրագրողների համար։ Հանդիպմանը որպես բանախոս մասնակցում էին վավերագրող և լուսանկարիչ Վուդի Քսիմշիտին Մեծ Բրիտանիայից, նորզելանդացի ռազմական լրագրող Թոմաս Մաթչը և ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

02.04.2021 Երբ աշխատում ես հակամարտության գոտում․ պատմում է Թոմաս Մաթչը
Ինչպե՞ս նախապատրաստվել հակամարտության գոտի մեկնելուց առաջ, ի՞նչ կարդալ, ի՞նչ հագնել ու ի՞նչ վերցնել քեզ հետ․ ապրիլի 1-ին ապագա լրագրողների հյուրը նորզելանդացի ռազմական լրագրող Թոմաս Մաթչն էր։

31.03.2021 Պատերազմի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է լրագրողներին. գործը ՄԻԵԴ-ում է
Մարտի 30-ին «Մեդիա կենտրոն»-ի՝ «Պատերազմի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է հայ լրագրողներին. գործը ՄԻԵԴ-ում է» առցանց քննարկման թեման ՀՀ 4 քաղաքացիների անունից ՄԻԵԴ ներկայացված հայցն էր։

26.03.2021 «Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հրետակոծելու գործով
Այսօր Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։ Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։

24.03.2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։

22.03.2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 22-ին մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություններ են տարածել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հասցեին։ Կազմակերպություններն իրենց վրդովմունքն են հայտնում այդ խիստ անպարկեշտ արարքների կապակցությամբ և դատապարտում տեղի ունեցածը։