Նորություններ և իրադարձություններ

30.05.2022 ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ մարզկենտրոնների․ նոր դատական նիստ կկայանա
Այս ռազմավարական դատավարության նպատակը ՏԻՄ մարմիններում պրոակտիվ հրապարակայնության խթանումն է և օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություների մատչելիության ապահովումը։

27.05.2022 Բիզնես համայնքի ներկայացուցիչները միավորում են ջանքերնն ընդդեմ ապատեղեկատվության
Գործարար համայնքի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ միացել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ մշակված ապատեղեկատվության դեմ պայքարում բիզնեսի ներգրավվածության մասին հայտարարությանը։ Այս քայլով մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել միավորել իրենց և որոշ դեպքերում նաև իրենց կազմակերպությունների ջանքերը ապատեղեկատվության դեմ պայքարի գործում։

23.05.2022 Բիզնեսի ներուժը հանուն ապատեղկատվության դեմ պայքարի
Մայիսի 21-22-ը Աղվերանում տեղի է ունեցել «Ապատեղեկատվության դեմ պայքար․ բիզնեսի հետ, բիզնեսի համար» խորագրով աշխատաժողովը՝ բիզնես ընկերությունների և նրանց միավորող կառույցների մասնակցությամբ։ Աշխատաժողովին մասնակցել են երկու տասնյակից ավելի բիզնեսի և բիզնեսին աջակցող կառույցների ներկայացուցիչներ։

12.05.2022 ԻԱԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի․ նոր դատական նիստ կկայանա
Հաջորդ դատական նիստը կանցկացվի 2022 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 11:40-ին (հասցե՝ ՀՀ Վարչական դատարանի շենք, ք․ Երևան, Գ․ Նժդեհի 23, թիվ 16 դատական նիստերի դահլիճ)։

05.05.2022 ԲԿԳ ծրագրի շրջանակում լրագրողական նյութերի մրցույթ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բաց կառավարման գործընկերության շրջանակում կազմակերպում է ԲԿԳ արժեքներին և հիմնախնդիրներին առնչվող լավագույն թեմատիկ նյութերի մրցույթ։