Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

19.03.2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈւՆ

Մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ տարածել են համատեղ հայտարարություն՝ անդրադառնալով մարտի 18-ին երևանյան սրճարաններից մեկում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից «Irakanum.am» կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ բռնություն է գործադրելու հանգամանքին։ Կազմակերպությունները պահանջում են Կառավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակավ դատապարտել նախարարի պահվածքը, քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը և երաշխիքներ տալ, որ ապագայում նման դեպքերը կբացառվեն։ Իսկ իրավապահ մարմիններից՝ ուսումնասիրել միջադեպի բոլոր մանրամասները և համապատասխան իրավական գնահատական տալ կատարվածին։

16.03.2021 Ապատեղեկատվության դեմ պայքարին նվիրված վիդեոբլոգների շարքը մեկնարկել է

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը «Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագրի շրջանակում մեկնարկել են «Ֆեյքաքաղ» վիդեոբլոգների շարքը՝ մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի մասնակցությամբ։

13.03.2021 Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն. առցանց դասընթացների շարք լրագրող ուսանողների համար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ կազմակերպում է առցանց դասընթացների շարք՝ նվիրված հակամարտությունների ընթացքում լրագրողների աշխատանքի առանձնահատկություններին։ Իրենց գիտելիքն ու փորձը մասնակիցներին են փոխանցում բազմամյա փորձառություն ունեցող միջազգային լրագրողներ, ովքեր լուսաբանել են նաև Արցախյան 44-օրյա պատերազմը։ Նրանք կպատմեն՝ ինչպես լուսաբանել հակամարտությունները՝ նպաստելով դրա խաղաղ կարգավորմանն ու պահպանելով անձնական անվտանգությունը։

18.02.2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ տարածել են համատեղ հայտարարություն՝ անդրադառնալով «edraft.am» կայքում հանրային քննարկման դրված ՀՀ դատախազության մշակած և Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։ Կազմակերպությունները պահանջել են ՀՀ կառավարությունից՝ անհապաղ հրաժարվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից, իսկ Օրենսդիր և գործադիր իշխանություններից՝ վերանայել անհամաչափ սահմանափակումների միջոցով լրատվական դաշտը կարգավորելու քաղաքականությունը և լայն քննարկումներ նախաձեռնել ոլորտում առաջացած նոր խնդիրների համարժեք լուծումներ գտնելու նպատակով:

17.02.2021 Մեդիա օրենսդրություն․ նոր դասագիրք

Լույս է տեսել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի «Մեդիա օրենսդրություն» դասագիրքը։

16.02.2021 Անցկացվեց «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովի առաջին փուլը

Փետրվարի 15-ին մեկնարկեց «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովը, որը նախատեսված է պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։