Նորություններ և իրադարձություններ

08.01.2021 ԻԱԿ-ն առաջարկում է մեդիաներին համատեղ կազմել 2020թ. Սեւ ցուցակը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր տարվա սկզբին հրապարակում է նախորդ տարվա ընթացքում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սև ցուցակ։

06.01.2021 Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո․ մոլորվածները
Գերմանական Թագեսցայթունգ (Die Tageszeitung) հանրահայտ օրաթերթի լրագրող Տիգրան Պետրոսյանի հրապարակման հերոսը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն է։ Նրա աշխատանքային առօրյայի միջոցով լրագրողը պատմում է Արցախում և ՀՀ-ում հետպատերազմյան խնդիրների, դրանց հնարավոր լուծումների ու այդ պատերազմի հետևանքները կրող մարդկանց մասին։

31.12.2020 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Թող որ 2021-ը խաղաղություն բերի մեր երկրին ու ամենքի տներում։

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն իրավապաշտպան ՀԿ-ներին թիրախավորելու անթույլատրելիության վերաբերյալ։ Հայտարարության մեջ Պաշտպանը արդյունավետ է գնահատել մարդու իրավունքների և ազատությունների, հանրային նշանակություն հարցերի շուրջ մի շարք ՀԿ-ների հետ համատեղ աշխատանքը՝ հիմնական գործընկերների ցանկում նշելով նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

28.12.2020 «Առավոտ»․ հետպատերազմյան պատումներ
«Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի շրջանակում «Առավոտ» առցանց պարբերականի լրագրող Ամի Չիչակյանը միջազգային գործընկերոջ հետ այցելել է Արցախ։ Իր նյութերում լրագրողը ներկայնում է հետպատերազմյան Արցախն ու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը։

24.12.2020 Նոր ուղեցույց հանրային ծառայողների համար
Լույս է տեսել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հեղինակած «Տեղեկատվության ազատություն» խորագրով ուղեցույցը՝ նախատեսված հանրային ծառայողների համար։ Հասանելի է նաև ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը։