Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

11.07.2014 Որ պետական մարմիններն են փակ լրատվամիջոցների կարծիքով

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրեց հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։ Հարցմանը մասնակցել են երևանյան և մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ և խմբագիրներ, ովքեր բաց և փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը:

06.06.2014 Հայաստանի տնտեսագիտական համալսարանը գաղտնի է պահում իր շրջանավարտների ցանկը

2014թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցանկը (անուն-ազգանունները):

06.06.2014 Կայացավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014-ը

Այսօր տեղի ունեցավ Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014-ը: Այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից:

26.05.2014 Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայտարարությունը ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության վերաբերյալ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտնում է իր մտահոգությունը ՀՀ գլխավոր դատախազության` 2014թ.-ի մայիսի 22-ին տարածած "Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է" հաղորդագրության վերաբերյալ:

05.05.2014 Ֆոտոցուցահանդեսը նշանավորեց Մամուլի ազատության համաշխարհային օրը

Մայիսի 5-ին ՀՀ Նկարիչների միության շենքում տեղի ունեցավ "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսի բացումը:

03.05.2014 Մայիսի 5-ին տեղի կունենա Մամուլի ազատության օրվան նվիրված Ֆոտոցուցահանդեսի բացումը

2014թ.-ի մայիսի 5-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Նկարիչների միության շենքում տեղի կունենա "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսը: