Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

17.08.2020 «Փաստերի ստուգում». լրագրողական նյութերի մրցույթ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը հայտարարում են փաստերի ստուգման լրագրողական նյութերի մրցույթ: Նյութերը պետք է հրապարակված/հեռարձակված և կամ պատրաստված լինեն 2019թ.-ի օգոստոսի 15-ից մինչև 2020թ-ի օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ:

10.08.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որին միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ և պահանջում իրավապահ մարմիններից օպերատիվ, անաչառ քննություն իրականացնել օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հանդեպ սանձարձակ վերաբերմունքի ու նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փորձի առնչությամբ։

08.07.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ հուլիսի 8-ին «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որին միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

04.07.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հուլիսի 4-ին հայտարարություն են տարածել, որով ՀՀ կառավարությունից և պարետատնից պահանջում են չօգտագործել ուժային կառույցները նրանց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, ինչպես նաև վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները: Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

17.06.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից՝ ծառայողական օբյեկտիվ քննություն իրականացնել` հունիսի 16-ին ԱԱԾ շենքի բակում տեղի ունեցած միջադեպը ուսումնասիրելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

06.06.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկության ապահովման վերաբերյալ հայտարարություն են տարածել։